Հա

Հասարակական

04/05/2020 - 10:50

«Ազգային արժոյթի ռիալից թումանի վերածումը կը նպաստի ֆինանսական համակարգի կայունացմանը». Ալի Ռաբիի

Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսլ. խորհրդարանի կողմից Իրանի ազգային արժոյթը ռիալից թումանի վերածելու օրինագծի ընդունման անհրաժեշտութեանը:

«alikonline.ir» - Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսլ. խորհրդարանի կողմից Իրանի ազգային արժոյթը ռիալից թումանի վերածելու օրինագծի ընդունման անհրաժեշտութեանը:

«Վաղը Իսլ. խորհրդարանում քննարկւելու է իրանական ազգային արժոյթից զրոների կրճատման հարցը»,- իր գրառման մէջ նշել է կառավարութեան խօսնակը՝ յաւելելով, որ ժողովուրդն առօրեայում շարունակում է կիրառել թումանը, իսկ պաշտօնական ինստիտուտները ֆինանսական գործողութիւններում օգտագործում են ռիալը:

Ռաբիին նկատել է, որ ժողովուրդը իր կենցաղում թումանով է իրականացնում արժոյթային շրջանառութիւնը:

Նրա համոզմամբ՝ Իրանի ազգային արժոյթի ռիալից թումանի վերածումը կը նպաստի ֆինանսական համակարգի կայունացմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։