Հա

Հասարակական

04/05/2020 - 12:20

Խորհրդարանը հաստատեց. թումանը կը փոխարինի ռիալին

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում ընդունել է երկրի դրամավարկային եւ բանկային օրէնսդրութեան մէջ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքի նախագիծը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում ընդունել է երկրի դրամավարկային եւ բանկային օրէնսդրութեան մէջ փոփոխութիւններ կատարելու մասին օրէնքի նախագիծը:

Համաձայն այս օրինագծի՝ երկրի դրամավարկային եւ բանկային օրէնսդրութեան առաջին յօդւածի առաջին կէտը, որը հաստատւել է 1351 թւականի թիրի 18-ին փոփոխութեան է ենթարկւելու հետեւեալ կերպ. «Իրանի ազգային արժոյթը թումանն է, եւ իւրաքանչիւր թումանը հաւասար է 10 հազար ընթացիկ ռիալին, եւ համարժէք է հարիւր փարսէին (ղրան)»:

Սոյն օրինագծի առաջին յօդւածի երկրորդ կէտի համաձայան՝ թումանի եւ ռիալի շրջանառութեան եւ միաժամանակեայ վաւերականութեան ժամկէտը, որն այս օրէնքում կոչւում է «անցումային շրջան», կարգաւորւելու է օրինագծի առաջին յօդւածի չորրորդ կէտի պահանջներին համապատասխան, եւ տեւելու է առաւելագոյնը երկու տարի: Չորրորդ կէտը Կենտրոնական բանկին պարտաւորեցնում է ապահովել անհրաժեշտ պայմանները՝ անցումային շրջանի սկզբի համար, սոյն օրէնքի ուժի մէջ մտնելուց անմիջապէս յետոյ՝ երկու տարւայ ընթացքում: Համաձայն սոյն յօդւածի 5-րդ կէտի՝ այս օրէնքի գործադրման կանոնակարգը նախապատրաստւում է Կենտրոնական բանկի միջոցով, դրա կիրարկման պահից երեք ամսւայ ընթացքում, եւ հաստատւում է կառավարութեան կողմից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։