Հա

Հասարակական

12/05/2020 - 13:20

Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան ծաւալները 3.4 տոկոսով աւելացել են

Իրանում կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակի, եւ Իրան-Հայաստան սահմանային հաղորդակցութեան սահմանափակումների, ինչպէս նաեւ՝ երկու երկների միջեւ բեռնափոխանակումների ժամանակաւոր դադարեցումով հանդերձ, երկու երկների առեւտրաշրջանառութեան ծաւալների վիճակագրական տւեալները արձանագրել են 3.4 տոկոսանոց դրական աճ:

«alikonline.ir» - Իրանում կորոնավիրուսով պայմանաւորւած իրավիճակի, եւ Իրան-Հայաստան սահմանային հաղորդակցութեան սահմանափակումների, ինչպէս նաեւ՝ երկու երկների միջեւ բեռնափոխանակումների ժամանակաւոր դադարեցումով հանդերձ, երկու երկների առեւտրաշրջանառութեան ծաւալների վիճակագրական տւեալները արձանագրել են 3.4 տոկոսանոց դրական աճ. հաղորդում է Etemadonline.ir-ը:

Իրան- Հայաստան ապրանքաշրջանառութեան այս տարւայ մարտի տւեալները փետրւարի համեմատութեամբ՝ արձանագրել է 59 տոկոսանոց անկում:

Մինչդեռ, 2019 թւականի նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ երկու երկների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների ցուցանիշը փաստում է 63 տոկոսանոց բացասական աճի մասին:

Իրանից Հայաստան արտահանման ծաւալներն 2020 թւականի մարտին հասնել է 10.2 մլն դոլարի:

Իրանից Հայաստան արտահանման ծաւալների 2020 թւականի առաջին եռամսեակի վիճակագրական տւեալները՝ նախորդ տարւայ նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ արձանագրել է 11-տոկոսանոց աճ, հասնելով՝ 55.5 մլն դոլարի:

Ինչ վերաբերում է, Հայաստանից Իրան ներմուծման ծաւալներին, այս տարւայ առաջին եռամսեակին նախորդ տարւայ նոյն ժամանակահատւածի համեմատութեամբ աճել է 104 տոկոս, կազմելով 19.1 մլն դոլար:

Այսպիսով, Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան ծաւալները այս տարւայ առաջին եռամսեակին կազել է՝ 74.6 մլն դոլարը աճելով՝ 3.44 տոկոսը:

Յարակից լուրեր

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

  • «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ
    «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ

    Ընդհանուր առմամբ, բանակցութիւններ ասւածը տարբեր խողովակներով ընթանում էին ու ընթանում են, այդ թւում՝ ոչ միայն պաշտպանութեան, այլ գուցէեւ արտաքին գործերի նախարարութիւնների, երկրի ղեկավարների ադմինիստրացիաների խողովակներով: «Փաստ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանն՝ անդրադառնալով սահմանային լարւածութեան ֆոնին ՀՀ ՊՆ-ի կողմից յայտարարվւծ սպասւելիք բանակցութիւնների մասին, ինչն անակնկալ էր հանրութեան համար: Ըստ քաղտեխնոլոգի, իրականում ոչ մի արտառոց բան չկայ:

  • Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն
    Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն

    Անհասկնալի եւ անըմբռնելի կացութեան մէջ ենք ի Հայաստան: Հազիւ մէկ շաբթուան ժամանակամիջոցին, Ատրպէյճանի բանակը գրեթէ ամենօրեայ հետեւողականութեամբ եւ օր աւուր սաստկացումով կը կրկնէ սահմանամերձ շրջաններու վրայ յարձակումները: Ասոր դիմաց, եւ մինչ հայրենի բանակը կը փորձէ ամէն գնով դիմադրել եւ կասեցնել թշնամիին յառաջխաղաղքը՝ Սոթքի, Վերին Շորժայի թէ Երասխի մէջ, քաղաքական բեմահարթակին վրայ ազդեցիկ… լռութիւն մը կը պահէ Երեւանը:

  • «Եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները». իրանագէտ
    «Եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները». իրանագէտ

    Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցութիւնների համար: Նման յայտարարութիւն է արել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

  • Փաշինեանի հերթական հեքիաթը. չիմացութի՞ւն, թէ՞ սովորական խաբէութիւն
    Փաշինեանի հերթական հեքիաթը. չիմացութի՞ւն, թէ՞ սովորական խաբէութիւն

    Մօտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ հաղորդակցութիւնների բացումը հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դէպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։