Հա

Հասարակական

14/05/2020 - 10:10

Համաշխարհային առեւտրի ծաւալները կը կրճատւի 2009-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր չդիտւած տեմպերով

Համաշխարհային առեւտուրի ծաւալները կը կրճատւի 2009-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր չդիտւած տեմպերով:

«alikonline.ir» - Համաշխարհային առեւտուրի ծաւալները կը կրճատւի 2009-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր չդիտւած տեմպերով: Այս մասին ըստ Reuters-ի՝ յայտնել է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսը:

2020 թւականի առաջին եռամսեակում ապրանքների առեւտուրը կրճատւել է 3%-ով՝ 2019-ի նոյն ժամանակահատւածի հետ համեմատ, եւ երկրորդ եռամսեակում կը կրճատւի 26.9%-ով: Տարեկան հաշւետւութեան մէջ ասւում է, որ կրճատումը կը կազմի 3.3% եւ 29%, համապատասխանաբար:

«Նման մասշտաբի անկում է նկատւել 2009 թւականին: Այդ ժամանակ համաշխարհային տնտեսութիւնն արագ զարգացել է: Այժմ համաշխարհային առեւտուրը կը կրճատւի 2009-ի ֆինանսական ճգնաժամից ի վեր չդիտւած տեմպերով»,- ասել է ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման կոնֆերանսի վիճակագրական բաժնի ղեկավար Սթիւ Մքֆիլին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։