Հա

Հասարակական

14/05/2020 - 12:00

Համավարակը գլոբալիզացիան յետ կը շրջի

Կորոնավիրուսային ճգնաժամը արմատապէս կը փոխի համաշխարհային առեւտուրը, քանի որ ընկերութիւնները ձգտում են նւազեցնել իրենց կախւածութիւնը չինական արտադրութիւնից:

«alikonline.ir» - Կորոնավիրուսային ճգնաժամը արմատապէս կը փոխի համաշխարհային առեւտուրը, քանի որ ընկերութիւնները ձգտում են նւազեցնել իրենց կախւածութիւնը չինական արտադրութիւնից: Համավարակը յետ կը շրջի գլոբալիզացիան՝ արագացնելով շարժումը դէպի մատակարարումների տարածաշրջանային շղթաներ: Այս մասին գրում է Economist Intelligence Unit-ը:

Միջազգային առեւտրում Չինաստանի գերակայութիւնը աճել է այն պահից, երբ երկիրը 2001 թւականին ներառւեց Առեւտրի համաշխարհային կազմկերպութեան կազմում: Այս իրադարձութիւնը Economist Intelligence Unit-ի կողմից ճանաչւեց որպէս գլոբալիզացիայի վերջին ալիք, քանի որ բազմազգ ընկերութիւնները օգտւեցին երկրում արտադրութեան եւ պահանջարկի հնարաւորութիւններից:

«Սակայն Covid-19-ի հետեւանքով, շատ հաւանական է, որ գլոբալիզացիայի այս ժամանակահատւածը ոչ միայն կանգ առնի, այլեւ յետ կը շրջւի»,- ասվում է զեկոյցում՝ նշելով, որ չին-ամերիկեան առեւտրային պատերազմը եւ Չինաստանում աշխատավարձերի բարձրացումը արդէն իսկ դրդել են որոշ ձեռնարկութիւնների մատակարարման շղթաները տեղափոխել Ասիայի միւս մասեր:

«Դրա արդիւնքը կը լինի մատակարարումների ասիական ցանցը, որն աւելի քիչ կողմնորոշում կունենայ դէպի Չինաստան եւ աւելի բազմազան կը լինի»,- ասւում է զեկոյցում:

Չինաստանից այդ հեռացումը կը վկայի աւելի լայն միտման մասին, քանի որ գլոբալ ընկերութիւնները, կորոնավիրուսով պայմանաւորւած, մատակարարումների հետ կապւած ցնցումից յետոյ իրենց կայունութիւնը բարձրացնելու ուղիներ են փնտրում:

Մատակարարման շղթաների ստեղծման կամ տեղաշարժի դժւարութիւնների պատճառով, յատկապէս աւտոմոբիլային ոլորտում, շատ հաւանական է, որ նշանակալի փոփոխութիւնները մշտական դառնան։

«Այն բանից կախւած, թէ ինչպէս աւելի շատ ընկերութիւններ կընդունեն այդպիսի որոշում, տարածաշրջանային մատակարարման շղթաներին անցումը կը լինի այս ճգնաժամի կայուն արդիւնքը»,- ասւում է զեկոյցում:

Բազմաթիւ ոլորտներ, ինչպիսիք են դեղագործութիւնը, գիւղատնտեսութիւնը եւ էներգետիկան, գլոբալ առողջապահական ճգնաժամի պայմաններում ճնշման տակ են յայտնւել, քանի որ դրանց կախւածութիւնը այնպիսի տնտեսութիւնից, ինչպիսին Չինաստանինն է, եւ միջազգային լոգիստիկայի հետ կապւած խնդիրները ճնշում են գործադրել մատակարարումների շղթայի վրայ: Economist Intelligence Unit-ը նշել է, որ կորոնավիրուսի համաւարակը միակ խնդիրը չէ, որը ընկերութիւններին կը ստիպի վերանայել իրենց մատակարարումների շղթաները:

Վերլուծաբանները նաեւ ընդգծել են, որ կլիմայի փոփոխութիւնը ընկերութիւնների համար աւելի ու աւելի մեծ նշանակութիւն ձեռք կը բերի՝ կանխատեսելով, որ մինչեւ 2050 թւականը համաշխարհային տնտեսութիւնը կը նւազի 3%-ով, քանի որ աճում են բնապահպանական խնդիրները, ինչպիսիք են բնական լուրջ աղէետները:

Շուկային հետեւող մասնագէտները գլոբալիզացիայի տապալում էին կանխատեսում դեռեւս մինչեւ Covid-19-ի բռնկումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։