Հա

Հասարակական

31/05/2020 - 10:30

Իրանի եւ Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների միջեւ տեսակոնֆերանս է անցկացւել

Իրանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեցին հեռավար բանակցութիւններ ՀՀ եւ ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջեւ տեսակոնֆերանսի միջոցով:

Իրանում Հայաստանի դեսպանութեան նախաձեռնութեամբ կազմակերպւեցին հեռավար բանակցութիւններ ՀՀ եւ ԻԻՀ պետական մարմինների մի շարք ներկայացուցիչների միջեւ տեսակոնֆերանսի միջոցով:

ՀՀ կողմից բանակցութիւնները վարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աւագ Աւանէսեանը, իսկ ԻԻՀ կողմից՝ արդիւնաբերութեան, հանքերի եւ առեւտրի նախարարի տեղակալ, Առեւտրի զարգացման կազմակերպութեան նախագահ Համիդ Զադբումը: Քննարկմանը մասնակցեցին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցւածքների նախարարութեան էներգետիկայի վարչութեան պետ Տիգրան Մելքոնեանը եւ կողմերի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Բանակցութիւնների օրակարգում երկկողմ ապրանքաշրջանառութեան ծաւալների մեծացման խնդիրն էր (մասնաւորապէս՝ ապրանքափոխանակութեան տարբեր մեխանիզմների կիրառման միջոցով)՝ համաձայն ս.թ. ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի միջեւ կայացած հեռախօսազրոյցի ընթացքում ձեռքբերւած պայմանաւորւածութեան:

Քննարկւեցին «գազ-ապրանք» եւ «ապրանք-ապրանք» փոխանակման ծրագրերի իրականացման հնարաւորութիւնները, եւ կողմերը պայմանաւորւածութիւն ձեռք բերեցին այդ ուղղութեամբ միմեանց ներկայացնել յստակ առաջարկութիւններ:

Տեսակոնֆերանսի մասնակիցները համաձայնութեան եկան կանոնակարգել նմանատիպ քննարկումների անցկացումը եւ առաջարկութիւններ ներկայացնել երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացման, այդ թւում՝ ենթակառուցւածքային ծրագրերի համատեքստում առաջիկայ անելիքների ուղղութեամբ:

 

Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջ

 

Յարակից լուրեր

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

  • «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ
    «Հայաստանի ղեկավարութիւնը նաեւ ՀՀ-ի անվտանգութեան երաշխաւորը լինելուց է հրաժարւում». քաղտեխնոլոգ

    Ընդհանուր առմամբ, բանակցութիւններ ասւածը տարբեր խողովակներով ընթանում էին ու ընթանում են, այդ թւում՝ ոչ միայն պաշտպանութեան, այլ գուցէեւ արտաքին գործերի նախարարութիւնների, երկրի ղեկավարների ադմինիստրացիաների խողովակներով: «Փաստ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանն՝ անդրադառնալով սահմանային լարւածութեան ֆոնին ՀՀ ՊՆ-ի կողմից յայտարարվւծ սպասւելիք բանակցութիւնների մասին, ինչն անակնկալ էր հանրութեան համար: Ըստ քաղտեխնոլոգի, իրականում ոչ մի արտառոց բան չկայ:

  • Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն
    Սադրիչ յարձակումներ, անըմբռնելի լռութիւն

    Անհասկնալի եւ անըմբռնելի կացութեան մէջ ենք ի Հայաստան: Հազիւ մէկ շաբթուան ժամանակամիջոցին, Ատրպէյճանի բանակը գրեթէ ամենօրեայ հետեւողականութեամբ եւ օր աւուր սաստկացումով կը կրկնէ սահմանամերձ շրջաններու վրայ յարձակումները: Ասոր դիմաց, եւ մինչ հայրենի բանակը կը փորձէ ամէն գնով դիմադրել եւ կասեցնել թշնամիին յառաջխաղաղքը՝ Սոթքի, Վերին Շորժայի թէ Երասխի մէջ, քաղաքական բեմահարթակին վրայ ազդեցիկ… լռութիւն մը կը պահէ Երեւանը:

  • «Եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները». իրանագէտ
    «Եթէ հայ-իրանական շահերի համընկնում տեղի ունենայ, Իրանը կը գործադրի դիւանագիտական, նաեւ քաղաքական հնարաւորութիւնները». իրանագէտ

    Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցութիւնների համար: Նման յայտարարութիւն է արել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադէն:

  • Փաշինեանի հերթական հեքիաթը. չիմացութի՞ւն, թէ՞ սովորական խաբէութիւն
    Փաշինեանի հերթական հեքիաթը. չիմացութի՞ւն, թէ՞ սովորական խաբէութիւն

    Մօտ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը յայտարարել էր, որ հաղորդակցութիւնների բացումը հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դէպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։