Հա

Հասարակական

19/05/2022 - 11:15

Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումասիրութեան եւ վերահսկման հայ-իրանական յանձնաժողովի աշխատանքները կը վերականգնւեն

«Արաքս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէն Մոհսէն Նարիմանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռքբերւած նոր համաձայնութեան արդունքում՝ վերականգւելու է Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը:

«alikonline.ir» - «Արաքս» ազատ տնտեսական գօտու գործադիր տնօրէն Մոհսէն Նարիմանը նշել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ ձեռքբերւած նոր համաձայնութեան արդունքում՝ վերականգւելու է Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խօսքով՝ հայ-իրանական միջկառավարական համատեղ յանձնաժողովի 17-րդ նստաշրջանի արդիւնքով, կողմերը համաձայնել են Արաքս գետի աղտոտւածութեան որակի ուսումնասիրման եւ մոնիտորինգի հայ-իրանական աշխատանքային խմբի գործունէութիւնը վերականգնել, որոնց կարեւոր գործառոյթներից կը լինեն էներգետիկայի, ջրի եւ շրջակայ միջավայրի պահպանման ուղղութեամբ իրականացւող քայլերը:

Ձեռքբերւած համաձայնագիրն ենթադրում է Արաքս գետի ջրի որակի մոնիտորինգի համատեղ յանձնաժողովի աշխատաքների համար  համապատասխան վերահսկման մեխանիզմների կիրառումը, մասնաւորապէս՝ կամերաների տեղադրումը, եւ ներկայացուցիչների միջոցով աղտոտւածութեան կանխարգելման ուղղութեամբ գործառոյթների իրականացումը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։