Հա

Հասարակական

19/09/2013 - 11:50

Մեր կեանքի հոգեթով մեղեդին

Գալիս են պահեր, երբ կեանքը վերածւում է հերթապահ երեւոյթի: Յոգնում ես ամէն ինչից, առօրեան դառնում է տաղտկալի, շնչելը՝ ստիպողական: Երազում ես հեռանալ, փախչել, առանձնանալ հեռո՜ւ, հեռաւոր անտառային մի տնակում՝ կտրւած «քաղաքակրթութիւն» կոչւող նողկանքից եւ ապրել այնպէս, ինչպէս ցանկանում ես՝ ՄԱՐԴԱՎԱՐԻ: Հեռու ստերից, հեռու մարդկային չարութիւններից, հեռու հոգիդ մաշող մաղձերից: Դու, միայն դու եւ մայր բնութիւնը՝ իր անսահման բարութեամբ: Բարութիւն, որը քեզ ստիպում է լինել մարդ, շիտակ մարդ: 

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Գալիս են պահեր, երբ կեանքը վերածւում է հերթապահ երեւոյթի: Յոգնում ես ամէն ինչից, առօրեան դառնում է տաղտկալի, շնչելը՝ ստիպողական: Երազում ես հեռանալ, փախչել, առանձնանալ հեռո՜ւ, հեռաւոր անտառային մի տնակում՝ կտրւած «քաղաքակրթութիւն» կոչւող նողկանքից եւ ապրել այնպէս, ինչպէս ցանկանում ես՝ ՄԱՐԴԱՎԱՐԻ: Հեռու ստերից, հեռու մարդկային չարութիւններից, հեռու հոգիդ մաշող մաղձերից: Դու, միայն դու եւ մայր բնութիւնը՝ իր անսահման բարութեամբ: Բարութիւն, որը քեզ ստիպում է լինել մարդ, շիտակ մարդ: Ապրել լիաթոք, մտածել անկաշկանդ, սիրել ու նւիրւել անկեղծօրէն:
Անկեղծ ասած՝ այս պահին ես երազում եմ այդ բոլորի մասին: Մի տեսակ բեզարած եմ, յոգնած, զզւած, ձանձրացած: Գրելու համար կայ թեմա, անսպառ թեմա: Վերջապէս, քանի դեռ թագաւորում է «նորին մեծութիւն» քաղաքականութիւնը, լրագրող կոչւող արարածն անգործ չի մնայ: Ես եւս բացառութիւն չեմ: Գրում եմ շատ, կասէի՝ չափից շատ: Բայց, դրանք միայն հերթապահ խզբզոցներ են, որոնց մէջ չկայ այն, ինչ որ ես ցանկանում եմ: Իսկ դա բնական է, քաղաքականութիւնն ու հոգու անդորրը նման են դանակի ու դմակի՝անհամատեղելի են:
Երբ նստած համակարգչի առջեւ, հայեացքս յառել էի էկրանին երեւացող պարտադրող սպիտակ էջին, չգիտեմ ինչու, ակամայ մտաբերեցի Սեւակի այս տողերը.
Թէ ի՞նչ է սէրը՝
Երեւի ոչ ոք չի կարող ասել
Իրօք՝ որքան մարդ, մի այդքան էլ սէր,
Իսկ որ իմանաս, ինչ բան է սէրը
Նախ պէտք է սիրես:
Այո', գալիս է նա յանկարծակի,
Երբեմն էլ նոյնիսկ հակառակ սրտի,
Մարդիկ կարող են առիւծին խեղդել,
Եւ նա կը կռւի անզօր, անտարբեր.
Սէրը միակն է,
Որ երբ ցանկանաս խեղդել, խանգարել,
Նա կուժեղանայ այդքան առաւել:
Մի տարօրինակ զգացում է այդ,
Երբ ուրիշին է իր մէջ կրում մարդ,
Որտեղ էլ մտնում, նրան ես փնտրում,
Սիրտդ զարկում է նրան տեսնելիս
Նրա անունն արտասանելիս
Կամ նրա մասին մի բառ լսելիս:
Գուցէ մի մարդ է նա սովորական,
Բայց անսովոր է քեզ համար այնքան,
Անթերի է նա,
պաշտելի է նա,
Իսկ եթէ անգամ ունի թերութիւն,
Սիրելի է դա, առաւելութիւն:
Թէ սիրահարին հարցնեն այս պահին
Ինչ մոլորակ է ցանկանում տեսնել,
Կասի՝ ուզում եմ լոկ նրան տեսնել:

Եւ այսպէս որոշեցի գրել այն երեւոյթի մասին, որին պայմանականօրէն անւանել եմ ԿԵԱՆՔԻ ՀՈԳԵԹՈՎ ՄԵՂԵԴԻ:
Սէր, մարդկային ամենանուրբ եւ ամենագեղեցիկ զգացմունքը: Սէրը նման է պարզ երկնքում կայծակի ճայթիւնի: Տեսնում ես նրան եւ հասկանում, որ սիրահարւել ես: Ի՞նչն է պատճառը, որ հէնց նա է քեզ վրայ այդքան մեծ տպաւորութիւն թողնում: Ինչո՞ւ ամէն մի հանդիպման ժամանակ սիրտդ սկսում է թրթռալ, իսկ հոգիդ լցւում է անհուն ուրախութեամբ...
Փորձիր գտնել պատասխաններ՝ ապարդիւն, որովհետեւ սէրն այն բացառիկ երեւոյթն է, որ չունի բացատրութիւն, որովհետեւ սէրն ու տրամաբանութիւնը, սէրն ու սառը դատողութիւնն անհամատեղելի են: Սէրը զգացական աշխարհից է, հոգու մէջ է, միայն հասկանալ ու վայելել է պէտք: Սէրը իրար նայող աչքերի մէջ է, միայն տեսնել է պէտք, սէրը հեռաւոր կարօտի մէջ է, միայն զգալ է պէտք: Այն ապրում է քո մէջ եւ պատրաստ է ժայթքել՝ իմաստաւորել, լուսաւորել ամէն ինչ:
Բայց, դու յաճախ մոռանում ես նրան, աւելի ճիշտ՝ անտեսում՝ փորձում խեղդել: Չէ՞ որ կայ սառը «դատողութիւն»-ը, քո անսահման թւացող «իմաստութիւն»-ը: Եւ հէնց դա է, որ փչացնում է ամէն ինչ: Եւ հէնց դա է, որ արգելակում է, բարդացնում խնդիրը: Այնքան բարդացնում, որ մարդկային ամենանուրբ եւ գեղեցիկ զգացմունքը դառնում է գորդեան հանգոյց, անլուծելի թւացող գլուխկոտրուկ, հոգեմաշ՝ խանգարիչ երեւոյթ: Եւ դու փորձում ես ազատւել նրանից, զնդանել զգացմունքդ, պահել փակի տակ,կողպել եօթ կողպէքով եւ ասել. «Ահա եւ վերջ՝ աւարտւում է, աւարտւեց ... մահանում է... մահացաւ: Այնպէս, կարծես չի էլ եղել»:
Յետոյ շատ արագ զգում ես, որ մի բան պակասում է: Բացակայում է իրական կեանքը, չկայ հեքիաթը, չկայ գոյնը: Յետոյ զղջում ես, ափսոսում չարածի ու չապրածի համար: Փորձում ես շտկել իրավիճակը, յետ բերել կորցրածը: Բայց իզուր «... քո գնացքը վաղուց արդէն գնացել է... »: Ուրեմն՝ ապրել է պէտք պահը: Վայելել է պէտք սիրելու եւ սիրւելու բերկրանքը: Նայիր սիրելիի աչքերին եւ շշնջայ միայն մի նախադասութիւն՝ «Ես սիրում եմ քեզ ...»:
Լաւ մնացէ՛ք, կը հանդիպենք ...

Յարակից լուրեր

  • Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում
    Իրան-ԱՄՆ յարաբերութիւններ. Կը կայանա՞յ արդեօք քաղաքականութեան շրջափոխում

    Ֆրանսիայի միջնորդութեամբ, Ռոհանի-Թրամփ հաւանական հանդիպման, եւ դրա արդիւնքում Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում հնարաւոր դրական տեղաշարժի վերաբերեալ ոգեւորութիւնը շատ արագ մարեց, Իրանի նախագահ Ռոհանիի եւ ԱԳ նախարար Զարիֆի յայտարարութիւնների եւ մեկնաբանութիւնների ֆոնին:

  • Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը
    Կը յաջողի՞ արդեօք դիւանագիտութիւնը

    Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի անակնկալ ուղեւորութիւնը Բիարից, ամբողջովին ստւերեց ֆրանսիական այս գողտրիկ բնակավայրում ընթացող G7-ի գագաթնաժողովի երկրորդ օրւայ քննարկումներն, ապացուցելով, որ Իրանը եւ Իրանի հետ կապւած իրադարձութիւնները «Մեծ եօթնեակ»-ի քննարկումների առանցքն են կազմում:

  • Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս
    Սեւրի երկրորդ շնչառութեանը սպասելիս

    Սեւրի պայմանագիրը դարձաւ 99 տարեկան:

    1920 թւականի օգոստոսի 10-ին Փարիզի արւարձանում՝ Սեւրում, Անտանտի երկրների եւ Օսմանեան կայսրութեան կողմից ստորագրւեց հաշտութեան պայմանագիր, որը պաշտօնապէս հաստատում էր կայսրութեան բաժանումը Եւրոպայի եւ Մերձաւոր Արեւելքի միջեւ:

  • Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը
    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութիւն. ինչպէս պէտք է վարւի Հայաստանը

    Իրան-ԱՄՆ պրոքսի դիմակայութեան` վերընթաց կորագծով զարգացումը որոշակի բարդութիւններ է ստեղծել կողմերի հետ յարաբերութիւններ պահպանող երկրների, այդ թւում՝ Հայաստանի համար:

  • Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով
    Նրանք մեզ խիզախել սովորեցրին. Խանասորի արշաւանքի 122-ամեակի առիթով

    Ոմանց համար հարց կարող է առաջանալ, թէ այդ ինչպէ՞ս, որ տրամաբանութեամբ է կարելի դար ու քսաներկու տարի առաջ, Օսմանեան կայսրութեան մոռացւած ու խուլ մի անկիւնում, հայ-քրդական տեղային ընդհարումը, որը թերեւս հէնց այն օրերին էլ չէր կարող որեւէ նշանակութիւն ունենար, որը նրան կը դարձնէր յատկանշման արժանի պատմական մի իրադարձութիւն, կարող է նշւել եւ տօնւել մեր օրերում, առաւել եւս, ներկայացւել որպէս փառահեղ ռազմական գործողութիւն:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։