Հա

Հասարակական

Items filtered by date: Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021 14:00

12 հոկտեմբերի 2021

Published in PDF
Երեքշաբթի, 12 Հոկտեմբերի 2021 13:20

«Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը

Ի պատասխան մամուլի մի շարք միջոցների կողմից ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեանն ու պատգամաւորներին ուղղւած հարցման` յայտնում ենք, որ «Հայաստան» խմբակցութեան անդամները 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր եւ Երեւանի վարչական շրջաններ, կազմակերպւել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարիւրաւոր ՀՀ քաղաքացիների հետ (այցերը շարունակւում են), ծանօթացել նրանց խնդիրներին եւ առաջարկներին, ինչով պայմանաւորւած ընթանում են օրէնսդրական նախաձեռնութիւնների ստեղծման եւ պատգամաւորական գործունէութեան աշխատանքների կազմակերպման այլ լայնածաւալ աշխատանքներ: 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարար Վահագն Խաչատուրեանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։

Հիմա յետպատերազմեան մի վիճակ է ստեղծւել, որը հանգուցալուծում է պահանջում, ինչ-որ ձեւով պէտք է աւարտւի, որովհետեւ պատերազմի արդիւնքներից, բացի Ռուսաստանից ոչ ոք գոհ չէ: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշեց Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրման կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալւրցեանը:

Քաղաքական իշխանութեան յաջորդ թիրախը Դաւիթ Տօնոյեանից յետոյ Օնիկ Գասպարեանն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց լրագրող, փորձագէտ Նայիրի Յոխիկեանը՝ անդրադառնալով Իրազեկ քաղաքացիների միաւորում ՀԿ նախագահ Դանիէլ Իոաննիսեանի գրառմանը՝ իբրեւ թէ «Հադրութը գրաււեց բանակի որոշ պաշտօնեաների ու գլխաւոր շտաբի բացարձակ անկոպիտենտութեան արդիւնքում», իսկ «Նիկոլ Փաշինեանը վաղուց է յայտնի է սխալ մարդկանց վստահելու խասյաթով (յիշէք գոնէ Վանեցեանին), Դաւիթ Տօնոյեանին, Օնիկ Գասպարեանին ու բանակի ղեկավարութեանը իր անտեղի վստահելը շատ թանկ նստեց բոլորիս վրայ»։

«Լարւած եւ նեարդային եւ մի շարք հիմնախնդիրների առնչութեամբ անորոշ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է պահպանւել եւ նոր դրսեւորումներ ընդգրկել միաժամանակ մի քանի ուղղութիւններով»,- 168.am-ի հետ զրոյցում անդրադառնալով յետպատերազմեան տարածաշրջանի նոր մարտահրաւէրներին՝ նշեց տարածաշրջանային հարցերով փորձագէտ Արմէն Պետրոսեանը:

«Եւրոպա» հիւրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կը վերադառնանք. փրկւած պատառիկներ» ցուցահանդէսի բացմումը, որտեղ հոկտեմբերի 11-ից մինչեւ նոյեմբերի 11-ի ներկայացւած են լինելու 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազաւթւած տարածքներից փրկւած հոգեւոր եւ մշակութային արժէքներ:

Published in Մշակոյթ

 

Կիրակի, հոկտեմբերի 10-ի երեկոյեան, ազգ. առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. նորընտիր Թեմական խորհրդի անդրանիկ նիստը՝ հրաւէրով եւ նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ատենապետ՝ Վահիկ Աղաքեանի եւ ատենադպիր՝ Յարութիւն Եղնազարեանի։

Published in Թեհրան
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։