Հա

Հասարակական

02/03/2014 - 12:20

Հայերին վիրաւորած թուրք մարզիկը կարող է զրկւել 2016 թւականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունքից

Ստամբուլի «Գեզի» պուրակի համար բողոքի ակցիաների ընթացքում հայերին վիրաւորած թուրք ըմբշամարտիկ Ռեզա Քայաալփի հարցը քննարկելու է Միջազգային օլիմպիական կոմիտէն, եւ չի բացառւում, որ նա կը զրկւի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունքից:

«tert.am» - Ստամբուլի «Գեզի» պուրակի համար բողոքի ակցիաների ընթացքում հայերին վիրաւորած թուրք ըմբշամարտիկ Ռեզա Քայաալփի հարցը քննարկելու է Միջազգային օլիմպիական կոմիտէն, եւ չի բացառւում, որ նա կը զրկւի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունքից:
Ինչպէս տեղեկացրել է թուրքական «T24» կայքը, մարզիկը յայտարարել էր, թէ «Գեզի»-ի դէպքերը «հայերի ձեռքի գործն են», իսկ Միջազգային օլիմպիական կոմիտէն դա կարող է որպէս «ռասիստական յայտարարութիւն» որակել:
Աւելի վաղ այդ յայտարարութեան համար նա 6 ամսւայ ժամկէտով որակազրկւել էր, սակայն թուրքական պատկան մարմինները կարողացել էին հասնել նրան, որ Ռեզա Քայաալփի պատիժը յետաձգւի, որ նա կարողանայ մասնակցել 2013 թւականի սեպտեմբերի 16-22-ը կայացած Ըմբշամարտի աշխարհի առաջնութեանը:
Մրցմանը նա բրոնզէ մեդալ էր նւաճել, սակայն երբ պարզւել էր, որ երկրորդ տեղը գրաւած իրանցի մարզիկը խթանիչներ է օգտագործել, Ռեզա Քայաալփի մեդալը վերածւել է արծաթի:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան չէր կարողացել քննարկել թուրք մարզիկի հարցը, քանի որ հիւանդացել, ապա մահացել էր ֆեդերացիայի կարգապահական կոմիտէի նախագահը, իսկ նրան փոխարինող չէր նշանակւել:
Այժմ նախատեսւում է, որ կառոյցի նիստը տեղի է ունենալու փետրւարի 28-ին, Հռոմում: Եթէ նիստի ընթացքում Ռեզա Քայաալփին 6 ամսով որակազրկելու որոշումը հաստատւի եւ «ռասիստական» որակւի, ապա Միջազգային օլիմպիական կոմիտէն կարող է նրան զրկել 2016 թւականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրաւունքից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։