Հա

Հասարակական

01/10/2013 - 10:00

Ցեղասպանութեան ուսումնասիրման եւ կանխարգելման ուսուցման նպատակով՝ «Զօրեան» ինստիտուտը հիւրընկալել է 22 ուսանողների

Կանադայում գործող «Զօրեան» ինստիտուտն այս տարի հիւրընկալել է 22 ուսանողների՝ 10 տարբեր երկրներից, ովքեր Տորոնտօ են այցելել՝ մասնակցելու Ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների համալսարանական տասներկուերորդ ամենամեայ ծրագրին: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Armenian Weekly»-ն, ծրագրի շրջագծում աշակերտները կը ծանօթանան եւ կաշխատեն տաս անւանի ցեղասպանագէտների հետ:

«armenpress.am» - Կանադայում գործող «Զօրեան» ինստիտուտն այս տարի հիւրընկալել է 22 ուսանողների՝ 10 տարբեր երկրներից, ովքեր Տորոնտօ են այցելել՝ մասնակցելու Ցեղասպանութեան եւ մարդու իրաւունքների համալսարանական տասներկուերորդ ամենամեայ ծրագրին:
Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «Armenian Weekly»-ն, ծրագրի շրջագծում աշակերտները կը ծանօթանան եւ կաշխատեն տաս անւանի ցեղասպանագէտների հետ:
«Ծրագրի կայացման համար աւելի յարմար ժամանակահատւած չէր կարող գտնւել, քան՝ այժմ, երբ ոճրագործութիւններ եւ մարդու իրաւունքների համատարած ոտնահարումներ են տեղի ունենում՝ Սիրիայում, Եգիպտոսում եւ Միջին Արեւելքի ու Աֆրիկայի մի շարք այլ երկրներում»,- նշել է շաբաթաթերթը:
Ծրագրին մասնակցող ուսանողների մեծ մասը տարբեր ծագման եւ կրօնի է պատկանում՝ իր ազգային կամ անձնական կենսափորձում կրելով բռնութիւնների եւ մարդու իրաւունքների դէմ ոտնձգութիւնների հետքը: Ծրագրին մասնակցում են նաեւ նման փորձառութիւն չունեցող ուսանողներ, որոնք եւս մեծ հետաքրքրութիւն են ցուցաբերում մարդու իրաւունքների խնդիրների եւ այն հարցի նկատմամբ, թէ ինչպէս պէտք է խթանել տեղեկատւութեան տարածումը՝ ամբողջ աշխարհում՝ նման արատաւոր երեւոյթները կանխարգելելու համար:
«Զօրեան» ինստիտուտը միաւորում է շահոյթ չհետապնդող հետազօտական երկու՝ 1982 թւականին հիմնադրւած Քեմբրիջի եւ Կանադայում 1984 թւականին հիմնադրւած «Զօրեան» ինստիտուտները: Ինստիտուտի հետազօտութիւնները վերաբերում են՝ Ցեղասպանութեան, Սփիւռքի եւ Հայաստանի քաղաքականութեան բնագաւառներին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։