Հա

Հասարակական

31/05/2014 - 13:00

Պատմական կոթողները թող պատմութիւն չդառնան

Վանից ընտրւած քուրդ պատգամաւոր Օզդալ Ուչերը Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը երկու հարցապնդում է ներկայացրել՝ Վանի պատմական ժառանգութիւնը զբօսաշրջային նպատակներով օգտագործելու համար վերակառուցելու առնչութեամբ,- տեղեկացնում է «Hye Tert»-ը։

Քուրդ պատգամաւորը հայկական ժառանգութիւնը պահելու կոչ է հնչեցրել

«tert.am» - Վանից ընտրւած քուրդ պատգամաւոր Օզդալ Ուչերը Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը երկու հարցապնդում է ներկայացրել՝ Վանի պատմական ժառանգութիւնը զբօսաշրջային նպատակներով օգտագործելու համար վերակառուցելու առնչութեամբ,- տեղեկացնում է «Hye Tert»-ը։
Այանիսի Բերդի եւ պատմական եկեղեցիների մասին նախարար Օմեր Չելիքին տեղեկութիւններ տւած Ուչերը ցանկացել է տեղեկանալ աշխատանքների ընթացքի մասին։
Նա յիշեցրել է, որ Վանայ լճի յարակից բարձունքներում գտնւող Այանիսի բերդի տարածքում իրականացւող հնագիտական պեղումները 25 տարի առաջ են տեղի ունեցել, իսկ ամրոցը համարւում է Ուրարտուի թագաւորութեան կառոյցներից մէկը։
Ուչերի միւս առաջարկն աւերակի վերածւած հայկական եկեղեցիներն են եղել։ Նա յատկապէս մատնանշել է այն, որ Սուրբ Մարիամ Աստւածածին եկեղեցին բախտի քմահաճոյքին է յանձնւել։
«Վանի կենտրոնից 10 կմ. հեռաւորութեան վրայ գտնւող Վերին Բաքրաչլը գիւղում՝ Վարագայ լեռան փէշերին, ժամանակի ամենահարուստ վանքերից մէկն է գտնւում՝ Վարագավանքը, որը 7 առանձին եկեղեցիներից է բաղկացած։ Այդ կառոյցները տարբեր ժամանակաշրջանում են կառուցւել ու կցւել վանական համալիրին»,- յիշեցրել է պատգամաւորը։
Ամէն տարի տասնեակ հազարաւոր զբօսաշրջիկներ են այցելում այնտեղ։ Տարիներ շարունակ անխնամ մնացած համալիրը թռչունների համար բոյն է դարձել, իսկ ներսը ցեխով է լցւել։
2011 թւականի երկրաշարժի հետեւանքով մասնակի փլուզւած եկեղեցու վերակառուցման աշխատանքներն այդպէս էլ չեն սկսւել։
Պատգամաւորը պատմական մանրամասներ է ներկայացրել վանքի մասին եւ հարցրել նախարարին, թէ արդեօք ի՞նչ պատճառաբանութեամբ վանքի վերակառուցման աշխատանքները դեռ չեն սկսւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։