Հա

Հասարակական

23/09/2014 - 10:20

Լրագրողի համահայկական 7-րդ համաժողովն աւարտեց իր աշխատանքները

Լրագրողների 7-րդ համաժողովի սեպտեմբերի 20-ի նիստում զեկոյցներով հանդէս եկան՝ Չեխիայի «Օրեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը, Լիբանանից՝ գրող, հրապարակախօս Սարգիս Կիրակոսեանը, Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Անի Եփրեմեանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, Լիբանանի «Բագին» ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Պալեանը եւ այլք:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն - Լրագրողների 7-րդ համաժողովի սեպտեմբերի 20-ի նիստում զեկոյցներով հանդէս եկան՝ Չեխիայի «Օրեր» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Ասատրեանը, Լիբանանից՝ գրող, հրապարակախօս Սարգիս Կիրակոսեանը, Լիբանանի «Արարատ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Անի Եփրեմեանը, Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը, Լիբանանի «Բագին» ամսագրի գլխաւոր խմբագիր Յակոբ Պալեանը եւ այլք:
Յակոբ Ասատրեանը կարեւորեց ՀՀ Սփիւռքի նախարարութեան հետ համագործակցութիւնը, նշեց, որ մինչ այժմ ստացել են իրենց յուզող բոլոր հարցերի պատասխանները, իսկ խնդիրները լուծում են ստացել: Պարոն Ասատրեանը առաջարկեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ արբանեակային հեռարձակմամբ օտար լեզուներով հայ ժողովրդին եւ Ցեղասպանութեանը նւիրւած հաղորդաշարեր հեռարձակել, ինչպէս նաեւ առաջարկեց բարեգործական հիմնադրամ ստեղծել՝ աջակցելու համար սփիւռքահայ մամուլին:
Սարգիս Կիրակոսեանը խօսեց մամուլում ուղղագրութեան խնդրի մասին: Նա առաջարկեց հայոց լեզւի վերաբերեալ համընդհանուր քաղաքականութիւն մշակել: Խրախուսեց համացանցում մեսրոպատառ հայերէնով գրելը: Առաջարկեց սեմինարներ, քննարկումներ կազմակերպել լեզւի պահպանութեան խնդիրների վերաբերեալ:
Անի Եփրեմեանն արժեւորեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցից առաջ Հայաստան-Սփիւռք 5-րդ համաժողովի կազմակերպումը: Նա առաջարկեց հետեւել համացանցում ցեղասպանութեան մասին յօդւածներին, տեղ գտած սխալ տեղեկատւութիւնները վերացնել: Տեղեկացրեց նաեւ, որ «Արարատ» օրաթերթը առանձին յօդւածներով անդրադառնալու է այդ հարցին:
Լիբանանի «Բագին» թերթի գլխաւոր խմբագիր Յակոբ Պալեանն առաջարկեց միւս համաժողովներին հրաւիրել այն օտար լրագրողներին, ովքեր Հայաստանի եւ հայկական խնդիրներին են անդրադառնում: Պարոն Պալեանը արժեւորեց մամուլում գրագէտ հայերէնով գրելը, հայոց լեզւի հարուստ բառամթերքը յաւուր պատշաճի կիրառելը: Նա նշեց, որ լրագրողները պէտք է կատարեալ տիրապետեն հայերէնին:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսեանը մտահոգւեց, որ այս համաժողովին հայկական լրատւամիջոցների ներկայութիւնը սակաւաթիւ է: Համաժողովի մասնակիցներին նա տեղեկացրեց, որ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ՀՀ Սփիւռքի նախարարի հետ համատեղ Սփիւռք ամառային դպրոց ծրագրի շրջագծում իրականացնում են Սփիւռքի լրագրողների վերապատրաստումը Հայաստանում:
Կիպրոսի «Ազատ խօսք» էլեկտրոնային թերթի գլխաւոր խմբագիր Երան Գույումջեանն առաջարկեց կեանքի կոչել համասփիւռքեան ներկայացուցչական կառոյց, որը կունենայ իր մասնաճիւղերը՝ տեղական, վերակուսակցական մարմիններով:
Սիրիայի «Գանձասար» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Չիլ Աբոշեան-Պօղիկեան Զարմիկը նշեց, որ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Սիրիայի ճգնաժամային պայմաններում նախապատրաստական աշխատանքներ են տանում, լուսաբանման կատարելագործման նպատակով դասախօսութիւններ կազմակերպում:
Հաղորդավար, Հանրային հեռուստատեսութեան արտաքին կապերի պատասխանատու Էրիկ Անթառանեանն իր զեկուցման մէջ համաժողովի մասնակիցներին կոչ արեց առաւել արդիւնաւէտ համագործակցել: Ապա առաջարկեց տարբեր հաղորդաշարեր, ֆիլմեր պատրաստել Հայաստանի, նշանաւոր կայացած հայերի մասին եւ տարածել օտար հեռուստաալիքներով:
ԱՄՆ-ի «Սփիւռքի ձայն» հեռուստաընկերութեան տնօրէն Կարինէ Քոչարեանը ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց եթերով ժարգոնային եւ օտար բառեր օգտագործելու խնդրին, առաջարկեց համատեղ ուղիներ որոնել այս խնդրի վերացման համար:
Յիշեցնենք, որ լրագրողների համաժողովի քննարկման հիմնական ուղղութիւններն էին. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան գործընթացի լուսաբանումը մամուլում». «Հայոց լեզւի իմացութեան եւ պահպանութեան հիմնախնդիրները», «Քարոզչութիւն, հակաքարոզչութիւն, տեղեկատւական անվտանգութեան հիմնախնդիրները» եւ «Հայրենիք-Սփիւռք գործակցութեան զարգացման միտումները եւ հեռանկարները»:

Յարակից լուրեր

  • «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...
    «Լաւրովեան պատգա՞մ» Երեւանեան այցից առաջ...

    Այսօր՝ երկօրեայ պաշտօնական այցով Երեւանում է լինելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը:

  • Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…
    Համազգային Պահանջատիրութեան նորագոյն յաղթանակը…

    ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին համապատասխան բանաձեւի հայամէտ քւէարկութիւնը քաղաքական յաղթանակ բնութագրելու հիմքը կայանում է նրանում, որ տասնամեակներ շարունակ նոյն քաղաքական դրդապատճառներով ու շահարկումների բերումով խոչընդոտւում էր նոյնիմաստ բանաձեւերի մինչեւիսկ քւէարկութիւնը:

  • «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...
    «G7»-ից՝ «Ռոստոմ» դպրոց...

    Համաշխարհային խլացուցիչ լրահոսը ողողւած է «G7»-ի, Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի դէմ իսրայէլական նոր արկածախնդրութիւնների, նոյն Սիրիայի դէմ թուրքական բանակայինների նոր ոտնձգութիւնների… եւ իհարկէ՝ իրանական միջուկային թղթածրարի ու դրանից բխող հակադարձ դիւանագիտական աճպարարութիւնների մասին գերքաղաքականացւած հաղորդումներով…

  • Բաց նամակ՝ Թուրքիոյ նախագահին եւ ժողովուրդին, Մ.Ա.Կ. -ին եւ աշխարհի հին եւ նոր (չ)իրաւարար մեծերուն
    Բաց նամակ՝ Թուրքիոյ նախագահին եւ ժողովուրդին, Մ.Ա.Կ. -ին եւ աշխարհի հին եւ նոր (չ)իրաւարար մեծերուն

    այոց հին մայրաքաղաք աւերակ ԱՆԻ-ն տեսայ, օտարի պէս, զբօսաշրջիկ, ինծի պէս ուրիշներ ալ կային հոն:

    Աւերակ եկեղեցին դիտեցի, անկէ անդին, վարը, Ախուրեանն էր, եւ քանի մը քայլ անդին կար Հայաստանի Հանրապետութիւնը:

  • Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»
    Մովսիսեան. «Կարեւորւել է Իրան-Հայաստան յարաբերութիւնների գծով երկու երկրների ԶԼՄ-ների դերը»

    Երէկ, յունիսի 19-ի երեկոյեան, «Ալիք» օրաթերթ այցելեցին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատւութեան կենտրոն ՊՈԱԿ-ի (Պետական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների) ղեկավար Յովհաննէս Մովսիսեանը եւ Երեւանի Պետական համալսարանի իրանագիտութեան ամբիոնի դասախօս Արմէն Իսրայէլեանը, գլխաւորութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանատան դիւանագիտական կազմի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։