Հա

Հասարակական

27/09/2014 - 11:20

Թբիլիսիի հայալեզու դպրոցում հնչել է Առաջին զանգը

Թբիլիսիի միակ ամբողջովին հայալեզու դպրոցում սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր պետական դպրոցների հետ մէկտեղ՝ հնչեց Առաջին զանգը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից: Այս տարի Թբիլիսիի միակ հայալեզու դպրոցում առաջին դասարանցիները 21 էին: Հաւաքւած աշակերտների, ծնողների եւ հիւրերի առջեւ ելոյթ ունեցաւ թիւ 104 հայալեզու դպրոցի տնօրէն Իրինա Ժամկոչեանը եւ բոլորին մաղթեց յաջող ուսումնական տարի:

«armenpress.am» - Թբիլիսիի միակ ամբողջովին հայալեզու դպրոցում սեպտեմբերի 15-ին Վրաստանի բոլոր պետական դպրոցների հետ մէկտեղ՝ հնչեց Առաջին զանգը: Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին Վրաստանի հայ համայնքից: Այս տարի Թբիլիսիի միակ հայալեզու դպրոցում առաջին դասարանցիները 21 էին: Հաւաքւած աշակերտների, ծնողների եւ հիւրերի առջեւ ելոյթ ունեցաւ թիւ 104 հայալեզու դպրոցի տնօրէն Իրինա Ժամկոչեանը եւ բոլորին մաղթեց յաջող ուսումնական տարի: Յատուկ շնորհաւորանքները, ինչպէս միշտ լինում է, յատկապէս ուղղւած էին առաջին դասարանցիներին:
Դպրոցի տնօրէն Իրինա Ժամկոչեանի ասութեամբ՝ դպրոցը ստացել է անհրաժեշտ դասագրքերի ամբողջական քանակը: Բոլոր առաջին դասարանցիներին բաժանւել են դասագրքերը, որոնցով նրանք պէտք է սովորեն ամբողջ տարւայ ընթացքում:
«Կարծում եմ, որ դա շատ խորհրդանշական է, որ մի քանի ամիս առաջ մենք նւիրեցինք մեր երկրին 21 հիանալի կրթւած քաղաքացու, իսկ այսօր հասարակութիւնը մեզ յանձնեց եւս 21 փոքրիկների, որոնց մենք պէտք է դաստիարակենք որպէս խելացի, շնորհալի եւ յաջողակ մարդիկ: Այս ուսումնական տարում մենք կունենանք քիչ աւարտողներ՝ 13 աշակերտ, բայց յուսով եմ, եւ մենք ամէն ինչ կանենք նրա համար, որ 2015 թ.-ին մեզ մօտ առաջին դասարան գան նւազագոյնս 26 առաջին դասարանցիներ»,- ասաց դպրոցի տնօրէն Իրինա Ժամկոչեանը:
Ինչո՞ւ է կարեւոր, որպէսզի հայկական ընտանիքների երեխաները ստանան հայալեզու կրթութիւն, ծնողներից մէկը ասաց հետեւալը. «Մեր ընտանիքում այլ տարբերակներ չեն էլ քննարկւել: Մեր ընտանիքի համար սկզբունքօրէն կարեւոր է, որպէսզի երեխաները ստանան հայկական կրթութիւն: Ես համոզւած եմ, որ նոյնիսկ մէկ երեխան կարող է փրկել հայկական դպրոցը: Երեխաները անպայման պէտք է իմանան եւ տիրապետեն պետական լեզւին, բայց կրթութեան հիմքը պէտք է լինի Մայրենի լեզուն: Այն ծնողների պատճառով, ովքեր չեն հասկանում այդ հասարակ ճշմարտութիւնը, մենք կորցնում ենք հայկական դպրոցները»,- ասաց Գայիանէ Բոստանջեանը՝ յայտնի գրող եւ թարգմանչուհի Անահիտ Բոստանջեանի թոռնուհին:
Դպրոցի տնօրէնի ասութեամբ՝ այս տարի դպրոցն աւարտել են 21 աշակերտներ: Նրանց 75%-ից աւելին ընդունւել է ԲՈՒՀ՝ մեծամասնութիւնը անվճար բաժիներ:

Յարակից լուրեր

  • Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը
    Մահացել է Վրաստանի առաջին վարչապետը

    86 տարեկանում մահացել է անկախ Վրաստանի առաջին վարչապետ Թենգիզ Սիգուան:

  • «Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի». Մամեդեարով
    «Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը անցնում են դաշինքի նոր փուլի». Մամեդեարով

    Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիում տեղի ունեցաւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը:

  • Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. թուրքացումը սարերի յետեւում չէ
    Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. թուրքացումը սարերի յետեւում չէ

    Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձէն, որը հրաժարական տւեց սեպտեմբերի 2-ին, աւելի վաղ՝ օգոստոսի 12-ին, վրացական ազգային տօնի՝ Դիդգորոբայի տօնակատարութեան ժամանակ բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորիի մարտը շարունակւում է վրացիներից իւրաքանչիւրի համար»: 1121 թ.-ին վրաց թագաւոր Դաւիթ Աղմաշենեբելին Դիդգորում ջախջախեց սելջուկեան թուրքերի բանակին, ինչը յանգեցրեց ապագայ մայրաքաղաքի` Թբիլիսիի յետագայ ազատագրմանը, ինչպէս նաեւ Վրաստանի ընդհանուր միաւորմանը:

  • Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը
    Ակնարկ. Պատերազմի դիմաց տարածք գործողութիւնը եւ անոր քաղաքական բաժինը

    Տաւուշի մարզի հիւսիսային հատուածին մէջ հայկական զինեալ ուժերուն իրականացուցած գործողութեան շնորհիւ 140 հեկտար տարածք ազատագրուած է եւ անցած հայկական ուժերու վերահսկողութեան տակ: Գործողութիւնը եղած է հակադարձութիւն, երբ Ազրպէյճանի սահմանապահ ծառայութեան ստորաբաժանումները փորձած են միջդիրքային տարածքին մէջ յառաջանալ եւ նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքեար» կոչուող լերան շրջակայքին մէջ:

  • Զախարովան կարծում է, որ Վրաստանը կորցրել է ինքն իրեն
    Զախարովան կարծում է, որ Վրաստանը կորցրել է ինքն իրեն

    ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Կոմսոմոլսկայա պրաւդա» ռադիոկայանի հետ զրոյցում յայտարարել է, որ վրացական հանրութիւնը պէտք է երկրում հակառուսական ելոյթների ֆոնին համախմբւի եւ պետական ու հանրային մակարդակով ստեղծւած իրավիճակի շուրջ «ազնիւ զրոյց» սկսի:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։