Հա

Հասարակական

13/01/2015 - 11:20

Հրատարակւել է Սարգիս Թորոսեանի «Դարդանելից մինչեւ Պաղեստին» յուշագրութեան ռուսերէն թարգմանութիւնը

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հրատարակել է Օսմանեան բանակի հայազգի սպայ Սարգիս Թորոսեանի բացառիկ նշանակութեան յուշագրութեան ռուսերէն թարգմանութիւնը:
Յուշագրութիւնը ներկայացնում է Առաջին Աշխարհամարտի թոհուբոհով անցած Օսմանեան բանակի հայազգի սպայի ոդիսականը։

Լրատւական ցանց - Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հրատարակել է Օսմանեան բանակի հայազգի սպայ Սարգիս Թորոսեանի բացառիկ նշանակութեան յուշագրութեան ռուսերէն թարգմանութիւնը:
Յուշագրութիւնը ներկայացնում է Առաջին Աշխարհամարտի թոհուբոհով անցած Օսմանեան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դէպքերի ու դէմքերի անսպասելի անցումները, ցեղասպանութեան պատմութիւնը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսեանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրաւիչ յուշագրութիւն, որի ընթերցումն անջընջելի տպաւորութիւններ է թողնում։
Սարգիս Թորոսեանի յուշագրութիւնը պարզապէս յուշեր չեն, այլ եզակի գրաւոր յուշարձան եւ Հայոց Ցեղասպանութեան կենդանի վկայութիւն: Սարգիս Թորոսեանը, որպէս պատերազմի ամենաարիւնալի մարտերից մէկի՝ յայտնի Դարդանելի ճակատամարտի մասնակից, պարգեւատրւել է Օսմանեան կառավարութեան կողմից: Սակայն, այդ նոյն կառավարութեան կողմից նրա մտերիմներն ու հարազատները աքսորւել են եւ վայրենաբար սպանւել: Հեղինակ-ականատեսի հետաքրքիր եւ յուզիչ պատմւածքը եւրոպական եւ մերձաւորարեւելեան ռազմա-քաղաքական ճակատներում սրընթաց զարգացող դէպքերի մասին է, որին միախառնւում է նրա անձնական դրամայի արկածախնդրութիւնն եւ փորձութիւնները:
Հերոսը չի վերապրել Մեծ Եղեռնը, սակայն քսաներորդ դարի մեծագոյն ոճրագործութիւններից մէկի՝ Օսմանեան կառավարութեան կողմից կազմակերպւած Հայոց Ցեղասպանութեան զոհն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։