Հա

Հասարակական

07/04/2015 - 11:30

Սանկտ Պետերբուրգում այս տարի կը տեղադրւի Կոմիտասի արձանը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կը տեղադրւի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարութեան Քաղաքաշինութեան եւ ճարտարապետութեան յանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բէյբութեանն է:

«artsakhpress.am» - Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում այս տարի կը տեղադրւի Կոմիտաս վարդապետի արձանը: Սանկտ Պետերբուրգի կառավարութեան Քաղաքաշինութեան եւ ճարտարապետութեան յանձնաժողովի աշխատանքային խումբը քննարկել է Կոմիտասի արձանի մոդելը, որի հեղինակը քանդակագործ Բէյբութեանն է:
«Արմէնպրես»-ի փոխանցմամբ, արձանը կը տեղադրւի Հայկական գերեզմանոցից ոչ հեռու: Բէյբութեանի նախագծով՝ անւանի արւեստագէտի՝ երեք մետր բարձրութեամբ արձանը կը ստեղծւի գրանիտից: Բոլոր թոյլտւութիւնները ստանալուց յետոյ, երգահանի արձանը նախատեսւում է տեղադրել 2015 թւականի յուլիսին։
Կոմիտասի յուշարձանի տեղադրման նախաձեռնութիւնը Երեւանի քաղաքապետարանինն է՝ Սանկտ Պետերբուրգի Վասիլեսստրովսկի վարչական շրջանի աջակցութեամբ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։