Հա

Հասարակական

21/06/2015 - 10:20

Քշիշտոֆ Պենդերեցկի.- «Իմ հայկական արիւնը խօսում է իմ մէջ»

Այն հարցին, թէ ինչ է հարկաւոր, որպէսզի հայ երաժշտութիւնն ու հայ երաժիշտները կարողանան աւելի լաւ ներկայացւած լինել Եւրոպայում, Պենդերեցկին ասաց. «Եւրոպան ներկայում գնալով աւելի ու աւելի փակ է դառնում եւ աւելի դժւարութեամբ է ընդունում այլ երկրների արւեստագէտների՝ այդ թւում երաժիշտների: Ես կարողացայ յաջողել, քանի որ սկսել եմ իմ կարիերան 1950-ականներին, բայց հիմա շատ աւելի դժւար է հայ երիտասարդների համար, մարտահրաւէրները շատ են»:

«panorama.am» - Կաննում անցկացւած «MIDEM» փառատօնի շրջագծում «panorama.am»-ի թղթակիցը զրուցել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ:
Պենդերեցկին մասնակցում էր «MIDEM» փառատօնի հայկական երեկոյին՝ որպէս պատւաւոր հիւր:
Այն հարցին, թէ ինչ է հարկաւոր, որպէսզի հայ երաժշտութիւնն ու հայ երաժիշտները կարողանան աւելի լաւ ներկայացւած լինել Եւրոպայում, Պենդերեցկին ասաց. «Եւրոպան ներկայում գնալով աւելի ու աւելի փակ է դառնում եւ աւելի դժւարութեամբ է ընդունում այլ երկրների արւեստագէտների՝ այդ թւում երաժիշտների: Ես կարողացայ յաջողել, քանի որ սկսել եմ իմ կարիերան 1950-ականներին, բայց հիմա շատ աւելի դժւար է հայ երիտասարդների համար, մարտահրաւէրները շատ են»:
Խօսելով «Հովեր» երգչախմբի մասին, որի համերգը տեղի էր ունեցել «MIDEM» փառատօնի շրջագծում, Պենդերեցկին նշեց. «Ես լաւ գիտեմ այդ երգչախումբը: Դա ամենալաւ կամերային երգչախումբն է աշխարհում, որ ես տեսել եմ, իսկ ես հազարաւոր երգչախմբեր եմ տեսել»:
Այն հարցին, թէ յատկապէս որ ոճի երաժշտութիւնն է, որով Հայաստանը կարող է ներկայանալ աշխարհին, Պենդերեցկին առանձնացրեց դասական երաժշտութիւնը, եւ յատկապէս դրա համադրութիւնը էթնիկ երաժշտութեան հետ. «Օրինակ երբ Հովերը համադրում է ժամանակակից երաժշտութիւնը Կոմիտասի ստեղծագործութիւնների հետ, դա շատ լաւ է ներկայացւում»:
Պենդերեցկին նաեւ ասաց, որ յաճախ է այցելում Հայաստան, եւ որ իր հայկական արիւնը խօսում է իր մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։