Հա

Հասարակական

30/06/2015 - 10:10

Երեւանի կենդանաբանական այգին հրաժեշտ է տալիս գետաձի Մանուկին

Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմը ցաւով տեղեկացնում է, որ պատրաստւում է հրաժեշտ տալ 28-ամեայ գետաձիուն՝ Մանուկին:
Թէեւ համարւում է, որ գետաձիերի կեանքի տեւողութիւնը կարող է հասնել 40 տարու, յայտնի է նաեւ, որ այս կենդանիները երկար կեանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից յետոյ:

«lragir.am» - Երեւանի կենդանաբանական այգու աշխատակազմը ցաւով տեղեկացնում է, որ պատրաստւում է հրաժեշտ տալ 28-ամեայ գետաձիուն՝ Մանուկին:
Թէեւ համարւում է, որ գետաձիերի կեանքի տեւողութիւնը կարող է հասնել 40 տարու, յայտնի է նաեւ, որ այս կենդանիները երկար կեանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից յետոյ:
Մանուկը վերջին տարիներին պարբերաբար բուժում է ստացել. Կենդանաբանական այգու կենդանաբոյժների հետեւողական եւ հոգատար վերաբերմունքի շնորհիւ հնարաւոր դարձաւ կենդանու կեանքը երկարացնել եւս մի քանի տարով: Սակայն վերջին օրերին գետաձին շատ թոյլ է, հրաժարւում է սնունդ ընդունել. ծերացած օրգանիզմն այլեւս չի պայքարում հիւանդութեան դէմ: Առաջիկայ օրերին Մանուկ գետաձին էֆթանազիայի կենթարկւի՝ համաձայն Կենդանաբանական այգիների եւ ակւարիումների եւրոպական ասոցիացիայի համապատասխան կանոնակարգի:
Մանուկ գետաձին Երեւանի կենդանաբանական այգու ամենահին բնակիչներից մէկն է. Երեւան է բերւել 1989-ին՝ 2 տարեկան հասակում, Նիկոլայեւի կենդանաբանական այգուց: Յայտնի է այս կենդանիների 2 տեսակ՝ Սովորական գետաձի (Hippopotamus amphibious) եւ Լիբերիական կամ թզուկ գետաձի (Choeropsisliberiensis): Երեւանի կենդանաբանական այգու գետաձիերը սովորական գետաձիեր են: Այս տեսակը գրանցւած է Բնութեան պահպանութեան միջազգային միութեան (ԲՊՄՄ) Կարմիր ցանկում՝ «խոցելի» կարգավիճակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։