Հա

Հասարակական

13/07/2015 - 13:00

ԻՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերին կը քննարկի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում Քոչարիի ընդգրկման յայտը

Հայաստանն ակնկալում է, որ ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում Քոչարիի ընդգրկման յայտի քննարկումը տեղի կունենայ այս տարի նոյեմբերին: Այս մասին յուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը: «ԻՒՆԵՍԿՕ-ն փորձագիտական աջակցութիւն է տրամադրում յուշարձանների պահպանութեան, դրանց վերանորոգման հարցում:

«armenpress.am» - Հայաստանն ակնկալում է, որ ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում Քոչարիի ընդգրկման յայտի քննարկումը տեղի կունենայ այս տարի նոյեմբերին: Այս մասին յուլիսի 11-ին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի՝ ԻՒՆԵՍԿՕ-ի ազգային յանձնաժողովի գլխաւոր քարտուղար Վահրամ Կաժոյեանը: «ԻՒՆԵՍԿՕ-ն փորձագիտական աջակցութիւն է տրամադրում յուշարձանների պահպանութեան, դրանց վերանորոգման հարցում: Սակայն ամենամեծ գրաւականը, որ ստանում են երկրները, ընգրկելով իրենց յուշարձանները եւ ոչ-նիւթական մշակութային արժէքները կազմակերպութեան ցանկերում, այն է, որ այլ երկրներում տւեալ պետութեան վերաբերեալ ստեղծւում է լաւ տեղեկատւական դաշտ»,- ասաց Վահրամ Կաժոյեանը:
ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում Հայաստանի կողմից արդէն ընգրկւած են «Դուդուկն ու դրա երաժշտութիւնը», «Խաչքարի արւեստ. խորհուրդն ու խաչքարագործութիւնը», «Սասնայ ծռեր» կամ «Սասունցի Դաւիթ» էպոսը, ինչպէս նաեւ «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումը Հայաստանում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։