Հա

Հասարակական

15/07/2015 - 09:40

Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ համակարգչային լսարաններ են հիմնւել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում՝ իւրաքանչիւրին նւիրաբերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահոյք:
Պետական միջոցներով էլ սենեակները վերանորոգւել են:

Երեւան, յուլիսի 7, 2015 թ. - «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնութեամբ եւ ֆինանսաւորմամբ համակարգչային լսարաններ են հիմնւել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում՝ իւրաքանչիւրին նւիրաբերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահոյք:
Պետական միջոցներով էլ սենեակները վերանորոգւել են:
Ձեռնարկի շահառու է դարձել Քարվաճառ քաղաքի Վ. Սարոյեանի անւան, Նոր Վերին Շէն գիւղի Ջ. Ջլաւեանի անւան, Նոր Բրաջուր գիւղի Ս. Էրումեանների անւան, Նոր Գետաշէն գիւղի Վ. Նազարեանի անւան, Եղեգնուտ գիւղի Պ. Ղեւոնդեանի անւան միջնակարգ դպրոցների շուրջ 300 աշակերտ: 150715e05aԵղեգնուտ համայնքի դպրոցի տնօրէն Ժոռա Սարգսեանի ասութեամբ՝ երիտասարդների կեանքն այսօր առանց համակարգչի դժւար է պատկերացնել, յատկապէս ուսման ոլորտում:
Հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի ատենապետ Սեպուհ Դաւթեանն ուրախ է, որ իրենց փոքրաթիւ համայնքը նոյնպէս կարողացաւ օժանադակել արցախցի պատանիներին: «Վստահ եմ, որ խնամքով կը գործածեն մեր նւէրները եւ կը խորացնեն իրենց համակարգչային գիտելիքները եւ հմտութիւնները»,- ասում է ատենապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։