Հա

Հասարակական

08/08/2015 - 10:20

ՆՇՄԱՐ - Հայաստանի Հանրապետութեան զինանշանի մասին

Մի քանի օր առաջ, բարեկամներիցս մէկի բնակարանում, պատահմամբ ձեռքս անցաւ ԱՆԴԻՆ գրական-գեղարւեստական, հասարակական-քաղաքական ամսագրի # 9, սեպտեմբեր 2014 համարը, որում հանդիպեցի գեղանկարիչ եւ դիզայներ՝ Կարէն Աղամեանի գրչին պատկանող, մասնագիտօրէն դիպուկ մատնանշումներով, շատ հետաքրքիր յօդւածին, ՀՀ-ի զինանշանի թերութիւնների ու աղաւաղումների մասին:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ


Մի քանի օր առաջ, բարեկամներիցս մէկի բնակարանում, պատահմամբ ձեռքս անցաւ ԱՆԴԻՆ գրական-գեղարւեստական, հասարակական-քաղաքական ամսագրի # 9, սեպտեմբեր 2014 համարը, որում հանդիպեցի գեղանկարիչ եւ դիզայներ՝ Կարէն Աղամեանի գրչին պատկանող, մասնագիտօրէն դիպուկ մատնանշումներով, շատ հետաքրքիր յօդւածին, ՀՀ-ի զինանշանի թերութիւնների ու աղաւաղումների մասին:
Հեղինակի կարծիքով մեր այսօրւայ զինանշանը, բացի մի շարք «գրաֆիկական թերացումներից, այնտեղ առկայ են ուղղակի թերի գաղափարական խմբագրումներ»: 1918-ին Ալեքսանդր Թամանեանի եւ Յակոբ Կոջոյեանի գծագրած զինանշանը, «էութեամբ շատ աւելի էր համապատասխանում հերալդիկայի (զինանշանագիտութիւն, որն ունի իր կանոններն ու օրինաչափութիւններն) կանոններին եւ խմբագրւած է»: Օրինակ՝ զինանշանի վրայ պատկերւած առիւծը, որպէս տիրակալ արքայ, հակառակ 1918-ի գծագրւածի, բերանը բաց չէ եւ լեզուն դուրս գցած չի մռնչում, այլ բաշազուրկ է, բերանը փակ, «դէմքի արտայայտութիւնը լացակումած», եւ ոչ թէ՝ տիրակալ արքայի է նմանւում, այլ «սա ծեր եւ հիւանդ, կեանքի մայրամուտին հասած առիւծ է», իսկ զինանշանի առծիւի բերանն էլ առիւծի բերանի նման փակ է, մինչդեռ «1918-ի զինանշանի արծւի բերանը բաց, լեզուն դուրս հանւած մի մարտնչող արծիւ էր»:
Ըստ հեղինակի՝ զինանշանի կենտրոնում, երկրի ուժը խորհրդանշող թուրը, թաքնւած է վահանի թիկունքում, թէեւ երախակալը երեւում է, սակայն, ծայրն յայտնի չէ որտեղ է:
150808d06aՅօդւածագիրը նախ նշում է կատարում՝ զինանշանում առկայ ժապաւէնին եւ գրում է, թէ շատ երկրների զինանշաններում առկայ է ժապաւէնը, բայց նրանց վրայ գրւած է «տւեալ երկրի եւ պետական համակարգի գլխաւոր նշանաբանը միայն», մինչդեռ մեր երկրի զինանշանի վրայ ոչ մի բան գրւած չէ, եւ ապա՝ մէկ առ մէկ նշում է կատարում զինանշանում առկայ մի շարք թերութիւններին ըստ այսմ.
- Առիւծի ձախ եւ արծւի աջ թաթերը, որոնցով բռնած պահում են զինանշանի վահանը, առաջինը «ասես կոտրւել, այնուհետեւ անյաջող կպցւել է մարմնին», իսկ միւսն էլ նման է ոչ թէ արծւի, այլ առիւծի թաթին:
- Արարատ լեռան վրայ գտնւող տապանը նման չէ աւանդական Նոյեան տապանին այլ նման է մի ինչ որ մակոյկի:
- Զինանշանում պատկերւած ճիւղը ոչ թէ դափնեճիւղ է, այլ, «ոչինչ չխորհրդանշող» մի ինչ որ ճիւղ, իսկ բերրիութիւն խորհդանշող հասկերն էլ՝ «մի տարբերակում չորս են, միւսում՝ հինգ, մի այլ տեղ՝ երեք եւ այլն»:
150808d06b- Զինանշանում պատկերւած հայոց չորս հարստութեան խորհրդանշաններն եւս զերծ չեն թերութիւններից, ինչպէս օրինակ Բագրատունեաց հարստութեան խորհրդանշանը անյայտ է, թէ ինչ կենդանի է, իսկ եղածն էլ գլխի փոխարէն «ինչոր տափակ, անորոշ բան ունի»:
- Արշակունեաց հարստութեան խորհրդանշանի վրայ պատկերւածը ոչ թէ արծիւ է, այլ արծւին նմանութիւն չունեցող երկգլխանի մի ինչոր էակ:
- Ռուբինեանների հարստութիւնը խորհրդանշող գաւազանակիր առիւծի դէմքը ոչ միայն առիւծային չէ, այլ «կարծես ժամանակակից կոմիքսներից արտատպւած դիմակ» լինի:
- Արտաշիսեան հարստութեան խորհրդանշաններ՝ արծիւներն ու արեւն եւս այստեղ աղաւաղւած են, արծիւները չեն համապատասխանում Տիգրան Մեծի սաղաւարտի պատկերներին, «արեւն էլ արեւ չէ, քանի որ զրկւել է ճառագայթներից եւ նմանւել է ինչ-որ անհասկանալի ծաղկի»:
Յօդւածագիրը կարեւորութեամբ շեշտում է, որ «1992-ին հաստատւած զինանշանում վերոնշեալ խեղաթիւրումները չկային, ինչ-որ ձեռք, անշուշտ, ինչ-ինչ նպատակներով է դրանք իրականացրել», աւելացնելով նաեւ, որ «քաղաքակիրթ երկրներում պետական խորհրդանշանները խեղաթիւրողները քրէօրէն պատժւում են»:
Վերջում հեղինակը իր կողմից վերամշակւած զինանշանի էսքիզները, ԱՆԴԻՆ-ի միջոցով, ներկայացնում է հանրութեան դատին:

Երեւան
28.7.2015

Յարակից լուրեր

  • Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ
    Ակնարկ. Սահմանագծումը` ԵԱՀԿ-ի եւ ԱՊՀ-ի միջեւ

    Աշխարհագրական եւ քաղաքական տարբեր միջավայրերէ Հայաստան-Ազրպէյճան սահմանազատման գործընթացին առնչութեամբ կը հնչեն տարբեր տեսակէտներ: Ռուսիոյ նախագահը ազրպէյճանական վերջին յարձակումին առիթով կը հաստատէր, որ խնդրի լուծման բանալին սահմանազատումն է երկու երկիրներու միջեւ Ռուսիոյ երաշխաւորութեամբ: Ֆրանսայի արձագանգը չէր ուշանար: Նախագահ Մաքրոն կ՛ակնարկէր սահմանազատման գործընթացին ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ը ներառելուն մասին: Աւելի առաջ Միացեալ Նահանգները իրենց պատրաստակամութիւնը յայտնած էին սահմանազատման աշխատանքներուն իրենց թեքնիք օժանդակութիւնները բերելու:

  • «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան
    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը»․ Սանասարեան

    «Թշնամին կտոր-կտոր վերցնում է Հայաստանը։ Եւ այդ զաւթողական քաղաքականութիւնը սկսւել է Նիկոլ Փաշինեանի իշխանության գալուց կէս տարի անց»,- Panorama.am-ի հետ զրոյցում ասաց կենսաբանական գիտութիւնների թեկնածու Յակոբ Սանասաարեանը։

  • «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան
    «Մշտապէս ճնշւած, թոյլ, անտեսւած Փաշինեանին այսօր իշխանութիւն է տրւել, եւ նա պարպում է իր չարութիւնն ու վրէժը»․ Կարին Տօնոյեան

    Այս իշխանութիւնը հայրենիքը դարձրել է առուծախի ապրանք եւ իր տեսակով խեղճ է, թոյլ ու պարտւող, սրանք պատրաստ են ամէն ինչ զիջելու՝ ինչ-որ փշուր պահելու համար։ Գիտենք, թէ ինչպէս է դա նոյնկերպ դրսեւորւում տղայական յարաբերութիւններում։ Փաշինեանն իբրեւ տղայ միշտ եղել է ճնշւած, թոյլ, անտեսւած, հոգում կուտակել է չարութիւն ու վրէժ, իսկ դա թոյլերն են կուտակում, հիմա էլ նրան մեծ հնարաւորութիւններ են տրւել, եւ նա դրսեւորում է նոյն վարքը։

  • «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով
    «Ժնեւում բարդ խօսակցութիւն է սպասւում»․ Տարասով

    168.am-ի հետ զրոյցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովն ասաց, որ Ժնեւում սպասւող բանակցութիւնները բարդ են լինելու, քանի որ սեպտեմբերեան ռազմական բռնկմամբ խախտւեց այն դիւանագիտական տրամաբանութիւնը, որը հաստատւել էր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշէլի միջնորդութեամբ։

  • «Պէտք է առկախել Թուրքիայի հետ բանակցութիւնները, նրա գիրկը գնալն իմաստ չունի»․ Ռուբէն Սաֆրաստեան
    «Պէտք է առկախել Թուրքիայի հետ բանակցութիւնները, նրա գիրկը գնալն իմաստ չունի»․ Ռուբէն Սաֆրաստեան

    «Ես կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական գործընթացի հետ կապւած, Թուրքիայի ղեկավարութեան՝ Էրդողանի եւ Չաւուշօլուի հրապարակային յայտարարութիւնները, ապացուցում են, որ Թուրքիան հովանաւորում եւ մաս է կազմում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիւ պահւածքի, հետեւաբար, այս փուլում Թուրքիայի հետ որեւէ բանակցութիւններ իմաստ չունեն»,- «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը՝ անդրադառնալով Էրդողան-Փաշինեան հնարաւոր հանդիպմանը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։