Հա

Հասարակական

13/08/2015 - 10:05

Մի բուռ հող Բիբլիական լեռից

Լիբանանահայ 13-ամեայ աղջնակ Ծովակ Քեօշքերեանն օրեր առաջ իրագործել է իր երազանքներից մէկը. նա բարձրացել է Բիբլիական Արարատի գագաթը: Աղջնակը յաճախում է Բէյրութի «Սահակեան-Մկրտչեան» վարժարան ու, երբ անցեալ տարի իր վարժարանի տնօրէնը բարձրացել է Արարատ, Ծովակը ցանկութիւն է յայտնել նրան միանալ այս տարի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում աղջնակը կիսւեց Արարատը նւաճելու զգացողութիւններով:

13-ամեայ աղջնակը յաղթահարել է Արարատի գագաթը


«armenpress.am» - Լիբանանահայ 13-ամեայ աղջնակ Ծովակ Քեօշքերեանն օրեր առաջ իրագործել է իր երազանքներից մէկը. նա բարձրացել է Բիբլիական Արարատի գագաթը: Աղջնակը յաճախում է Բէյրութի «Սահակեան-Մկրտչեան» վարժարան ու, երբ անցեալ տարի իր վարժարանի տնօրէնը բարձրացել է Արարատ, Ծովակը ցանկութիւն է յայտնել նրան միանալ այս տարի: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում աղջնակը կիսւեց Արարատը նւաճելու զգացողութիւններով: «Անցեալ տարի իմ վարժարանի տնօրէնը բարձրացաւ Արարատի գագաթը, այդ ժամանակ որոշեցի իրագործել Արարատ բարձրանալու փափագս: Նրան յայտնեցի իմ ցանկութեան մասին, նա էլ ունէր ծրագիր, որ այս տարի իր հետ աշակերտ տաներ Արարատի գագաթ: Այդպիսով ծրագիրն իրականացաւ»,- ասաց 13-ամեայ աղջնակը:
150813e03aՆա պատմեց, որ Լիբանանում բաւականաչափ պատրաստութիւն են անցել. 7-8 լեռ են բարձրացել: «Հայաստանում Արագած լեռն էլ բարձրացան, որպէսզի մեր շունչը վարժւի Արարատի օդին»,- ասաց Ծովակը՝ յաւելելով, որ ինքը յաճախում է մարմնամարզութեան եւ պարի դասերի, դրա համար էլ Արարատի բարձունքը յաղթահարել է առանց դժւարութիւնների:
«Սկսեցինք բարձրանալ յուլիսի 19-ին, տեղ հասանք երեք օրից՝ ամսի 21-ին՝ առաւօտեան ժամը 7:30-ին: Երբ գագաթ հասանք, օդը շատ պայծառ էր, 1 ժամ այնտեղ մնացինք, յետոյ մէկ օր իջանք ու Բայազետ գնացինք»,- յայտնեց Ծովակ Քեօշքերեանը: Աղջնակի ասութեամբ՝ Արարատի գագաթից կարողացաւ տեսնել իր հայրենիքը, որից աւելի երջանիկ պահ չի կարողանում յիշել:
Հարցին ի պատասխան, թէ ինչ իւրայատուկ քայլ կատարեց Ծովակն Արարատի գագաթին՝ նա նշեց. «Իմ քեռին Դամասկոսի թեմի առաջնորդն է (խմբ. Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդեան), նա ինձանից խնդրեց, որ իր համար Արարատի գագաթից հող բերեմ: Գագաթից մի փոքր ներքեւ հող կար, ինձ համար շատ հաճելի էր, որ քեռիիս համար հող բերեցի»:
«Ինչ տարբերութիւն կայ Արարատ բարձրանալու եւ լիբանանեան լեռների գագաթները յաղթահարելու միջեւ» հարցին՝ Ծովակը պատասխանեց. «Տարբերութիւնն այն էր, որ Արարատ բարձրանալով, իմ հայրենիքի համար գործ կատարեցի, իսկ Լիբանանում բարձրանում էի՝ պատրաստւելով Արարատ բարձրանալուն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։