Հա

Հասարակական

16/05/2016 - 11:00

«Ալիք»-ի 85-ամեայ անխափան երթը

Այս օրերին «Ալիք»-ը բոլորում է իր կեանքի 85-րդ տարին: Բնական է, որքան «Ալիք»-ի տարիքը բարձրանայ, ոչ թէ ծերանում, ընդհակառակը աւելի կենսունակ է դառնում, քանզի նա իր էութեամբ ու գաղափարախօսական նպատակասլացութեամբ լինելով ՀՅԴ-ի նւիրական օրգաններից մէկը, իր հիմնադրման թւականից մինչ օրս՝ անշեղօրէն ծառայել է իր ուսերին դրւած ծանր պարտականութիւններին ի խնդիր:

(Մի փոքրիկ յուշ՝ «Ալիք» օրաթերթի առաջին խմբագիր Յովսէփ Թադէոսեանի մասին)

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ


Այս օրերին «Ալիք»-ը բոլորում է իր կեանքի 85-րդ տարին: Բնական է, որքան «Ալիք»-ի տարիքը բարձրանայ, ոչ թէ ծերանում, ընդհակառակը աւելի կենսունակ է դառնում, քանզի նա իր էութեամբ ու գաղափարախօսական նպատակասլացութեամբ լինելով ՀՅԴ-ի նւիրական օրգաններից մէկը, իր հիմնադրման թւականից մինչ օրս՝ անշեղօրէն ծառայել է իր ուսերին դրւած ծանր պարտականութիւններին ի խնդիր: Ես այստեղ ուզում եմ յիշել իրենց կեանքն ու գործը հայրենիքի ազատագրութեան նւիրած անյիշաչար այն նւիրեալներից մէկի անունը, որի հետ կապւած ունեմ մի փոքրիկ յուշ: Թեհրանի Էքբաթան պողոտայում գտնւող Ֆերդինանդ Սիմոնեանի «Մոդերն» տպարանում՝ Արմենակ Մելիք-Աբրահամեանի մօտ՝ կարճ ժամանակում գրաշարութիւն սովորելուց յետոյ, ինձ տեղափոխեցին Նադերի պողոտայում գտնւող «Ալիք» օրաթերթի տպարան՝ այնտեղ շարունակելու իմ գրաշարական աշխատանքը:
160516c03a«Ալիք»-ի այդ օրերի խմբագիրն էր՝ Անդրէ Տէր-Օհանեանը: Իսկ «Ալիք» օրաթերթի հարեւանութեամբ հնամենի մի շէնքում յաճախակի էի տեսնում կարճահասակ, սպիտակ ու բարակ մօրուսով, ծիր ու վառվռուն աչքերով եւ աշխոյժ շարժուձեւերով մի տղամարդու, դա «Ալիք»-ի առաջին խմբագիր Յովսէփ Թադէոսեանն էր: Չեմ մոռանում, երբ առաւօտեան կողմերը «Ալիք»-ի դռան մուտքին չհասած, իր տան բակի կիսաբաց դռան յետեւից, ձեռքի թեթեւ շարժումով, իր մօտ էր կանչում ինձ եւ մի մետաղադրամ ափիս մէջ դնելով, խնդրում էր մի սանգաք հաց գնեմ համարը: Սիրով էի կատարում իր առաջարկը, իսկ ամենահետաքրքիրը, գնելիք հացի մնացած փոքր գումարը նւիրում էր ինձ, ասելով.- «Պաղպաղակը չմոռանաս»: Ես հիացած էի մեծ մտաւորականի այդ կեցւածքից:
Յիշում եմ նաեւ իր խմբագրութեամբ լոյս ընծայւելիք «Արփի» ամսաթերթը, որի գրաշարական եւ էջկապութեան աշխատանքը կատարւում էր իմ եւ Յովսէփ Շահբազեանի (այժմ հանգուցեալ) միջոցով, որը գտնւում էր Հայ ակումբի մօտակայքում «Լոլագար» փակուղու մի փոքրիկ հնամենի նկուղում:

 

Ահա նրա կենսագրականը՝ ամփոփ գծերով

Ծնւել էր 1873 թւականին՝ Ագուլիս գիւղում: Նրա եղբայրներն էին՝ Լեւոն (Պապաշա) եւ Ստեփան (Սամսոն) Թադէոսեանները: Ագուլիսի դպրոցում Յովսէփ Թադէոսեանը աշակերտել է Քրիստափորին եւ Է. Ակնունուն: Յ. Թադէոսեանն իր կրթութիւնը ստացել է Մոսկւայի «Լազարեան» ճեմարանում, ապա վերակացուի եւ ուսուցչի պաշտօն է վարել նոյն դպրոցում՝ երկար տարիներ:
Քրիստափորի շնչի տակ, Թադէոսեան եղբայրները վաղ տարիքից նւիրւեցին ՀՅԴ-ին, մինչեւ իրենց կեանքի վերջը անձնւիրաբար ծառայելով հայ ժողովրդին եւ նրա արդար դատին:
1916 թ. Պետերբուրգում տեղի է ունենում գաղթականական գործին նւիրւած համագումար. ներկայ են լինում Ռոստոմը, Ն. Աղբալեանը եւ ուրիշներ. քարտուղար է ընտրւում Յ. Թադէոսեանը: Գաղթականական գործերի իբրեւ վարիչ՝ Յ. Թադէոսեանը մերժում է վարձատրութիւն ստանալ:
1921 թւականին, հայ բոլշեւիկների կառավարութեան օրօք ձերբակալւում եւ ստոյգ մահից ազատւում է Փետրւարեան համաժողովրդական ապստամբութեան շնորհիւ, ապա տարագրւում Թաւրիզ: Թաւրիզում նախ՝ պաշտօնավարում է Թաւրիզի գիմնազիայում, ապա Թեմական կենտրոնական դպրոցում: 1929 թւականին ընտանեօք փոխադրւում է Թեհրան, ուր Ժնեւից վերադարձել էր իր որդին՝ ճարտարապետ Քրիստիկ Թադէոսեանը, որը պաշտօնավարում էր իրանեան երկաթուղագիծը կառուցող ընկերութեան մօտ:
1931 թւականին մի խումբ ղեկավար ընկերների՝ դոկտ. Յարութիւն Ստեփանեանի, դոկտ. Վարդան Յովհաննիսեանի, Յովսէփ Յովհաննիսեանի, Եղիշէ Իշխանեանի, Ստեփան Խանբաբեանի եւ Համբարձում Գրիգորեանի հետ, Յովսէփ Թադէոսեանը հիմնում է «Ալիք» շաբաթաթերթը, որի առաջին թիւը լոյս է տեսնում նոյն թւի մարտի 22-ին: «Ալիք»-ի խմբագիր է նշանակւում Յ. Թադէոսեանը, որին վիճակւած էր յաղթահարել մեծ խոչընդոտներ, թէ՛ բարոյական եւ թէ՛ մանաւանդ նիւթական գետնի վրայ: Յաճախ պատահել է, որ հանգուցեալ ընկեր Ստեփան Խանբաբեանը իր մի գորգը գրաւ է դրել՝ «Ալիք»-ի հրատարակութեան թուղթը ապահովելու համար:
Յովսէփ Թադէոսեանը 1956 թւականի ապրիլ ամսին մեկնում է Ժնեւ՝ բժշկւելու, սակայն 1957 թւականի յունւարի 14-ին կնքում է իր մահկանացուն եւ թաղւում Ժնեւի «Ս. Ժորժ» գերեզմանատանը՝ հեռու իր հայրենիքից: Աւա՜ղ նա չտեսաւ Հայաստանի անկախացումը եւ Արցախի ազատագրումը:
Յովսէփ Թադէոսեանը «Ալիք»-ի եւ հայ մամուլի երախտապարտներից է: Յարգանք նրա յիշատակին:

* * *

Ահաւասիկ Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի սեմին գտնւելով եւ այն համաշխարհային ճանաչում դարձնելու համար, «Ալիք»-ը իր շուրջ համախմբւած ունենալով մի խումբ երիտասարդ մտաւորականների՝ յանձինս երիտասարդ ու փորձառու գլխաւոր խմբագիր՝ Դերենիկ Մելիքեանի, է՛լ աւելի է ալիքւում դէպի մօտալուտ ապագան, որտեղ պիտի իրականանայ Հայ Դատի արդար լուծումը:
Փա՛ռք ձեզ, հայ մամուլի վաստակաշատ գործիչներ:

Յարակից լուրեր

  • Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը
    Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը

    Օգոստոսի 4-ին կեանքին հրաժեշտ տւեց «ԱԼԻՔ»-ի ընտանիքի ամենահարազատ ու ամենաերէց անդամը՝ սիրելի Նազար Շահվերդեանը:

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Նոռուզի արձակուրդների առիթով «Ալիք»-ի խմբագրատունը եւ «Ալիքօնլայն»-ը արձակ լինելով չեն աշխատելու մարտի 19-ից մինչ ապրիլի 2-ը:

  • «Համազգային»-ը Նոր Ջուղա մեկնելուց առաջ այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ
    «Համազգային»-ը Նոր Ջուղա մեկնելուց առաջ այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ

    Երէկ, «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնին մասնակցելու նպատակով Իրան ժամանած «Համազգային» թատերախումբն այցելեց թերթիս խմբագրատուն հանդիպելով «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագրին, վարչութեան նախագահին եւ խմբագրութեան աշխատակազմին:

  • «Ալիք» օրաթերթի 90-ամեակի առիթով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան այցելութիւնը՝ «Ալիք»-ի խմբագրութիւն
    «Ալիք» օրաթերթի 90-ամեակի առիթով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան այցելութիւնը՝ «Ալիք»-ի խմբագրութիւն

    «Ալիք» օրաթերթի 90-ամեայ յոբելեանը այն դրդապատճառներից է, որը պատճառ է դարձել «Ալիք» օրաթերթ այցելեն զանազան ազգային կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչները: Այս առիթով երէկ՝ յունւարի 29-ին «Ալիք»-ը իր յարկի տակ հիւրընկալեց Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութեանը՝ գլխաւորութեամբ վարչութեան նորընտիր նախագահ՝ Արա Մկրտչեանի:

  • Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին
    Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին

    Մօտալուտ Նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով, որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։