Հա

Հասարակական

31/05/2016 - 09:30

Հալէպում Արցախի անկախութեան 25-ամեակին նւիրւած միջոցառում է տեղի ունեցել

Հալէպի «Գ. Եսայեան» սրահում մայիսի 22-ին տեղի ունեցաւ հանդիսաւոր միջոցառում՝ նւիրւած Արցախի անկախութեան հռչակման 25-ամեակին, որը կազմակերպել էր ՀՅԴ «ՍԵՄ»-ի Կենտրոնական վարչութեան «Արցախ» մասնաճիւղը՝ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսեանի հովանաւորութեամբ:

«artsakhpress.am» - Հալէպի «Գ. Եսայեան» սրահում մայիսի 22-ին տեղի ունեցաւ հանդիսաւոր միջոցառում՝ նւիրւած Արցախի անկախութեան հռչակման 25-ամեակին, որը կազմակերպել էր ՀՅԴ «ՍԵՄ»-ի Կենտրոնական վարչութեան «Արցախ» մասնաճիւղը՝ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգսեանի հովանաւորութեամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:
Հանդիսութեանը ներկայ էին Հալէպում ՀՀ գլխաւոր հիւպատոս Տիգրան Գէորգեանը, Արցախի ԱԺ-ի պատգամաւոր, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, ազատամարտիկ Դաւիթ Իշխանեանը, Բերիոյ հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ Տ. Զարեհ քհնյ. Շաքարեանը, ազգային իշխանութեան անդամներ, հալէպահայ մշակութային, մարզական միութիւնների ներկայացուցիչներ ու մեծաթիւ հանդիսականներ:
Միջոցառման գեղարւեստական հատւածում ներկայացւեց Արցախի պատմութիւնը՝ վաղ ժամանակներից մինչ օրս, հերոսական դրւագներ գոյամարտերից, արցախեան ազատամարտիկների մարտական ոգին ու առօրեան պատկերող տեսանիւթեր:
Հանդիսութեանը ելոյթով հանդէս եկաւ Արցախի ԱԺ-ի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանը, ով Արցախի ժողովրդի եւ իշխանութիւնների անունից շնորհակալութիւն յայտնեց սիրիահայութեանը անկախութեան առաջին իսկ օրից իրենց կողքին լինելու եւ յաղթական պայքարին մասնակից դառնալու համար: Այնուհետեւ Դաւիթ Իշխանեանը ներկայացրեց Արցախի սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակը, անդրադարձաւ ապրիլեան պատերազմական գործողութիւններին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։