Հա

Հասարակական

09/08/2016 - 09:20

Նոյեմբերին Արցախում կը կայանայ միջազգային գիտաժողով

Մի քանի ամսից կը լրանայ Արցախի «Գանձասար» գիտա-մշակութային Մատենադարանի մասնաճիւղի հիմնադրման մէկ տարին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի թանգարանային կառավարման գծով տնօրէնի խորհրդական Արա Խզմալեանը ասել է, որ Մատենադարանի բացումը պատմական կարեւոր նշանակութիւն ունի, եւ դրա պատմական իրադարձութիւն լինելու կարեւորութիւնը գիտակցում էին այն մարդիկ, ովքեր աջակցել են Մատենադարանի ստեղծմանը:

«artsakhpress.am» - Մի քանի ամսից կը լրանայ Արցախի «Գանձասար» գիտա-մշակութային Մատենադարանի մասնաճիւղի հիմնադրման մէկ տարին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրոյցում Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անւան Մատենադարանի թանգարանային կառավարման գծով տնօրէնի խորհրդական Արա Խզմալեանը ասել է, որ Մատենադարանի բացումը պատմական կարեւոր նշանակութիւն ունի, եւ դրա պատմական իրադարձութիւն լինելու կարեւորութիւնը գիտակցում էին այն մարդիկ, ովքեր աջակցել են Մատենադարանի ստեղծմանը:
«Շատ կարճ ժամանակում մենք ընկալեցինք Արցախի մասնաճիւղի կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը. այս զբօսաշրջային վայրում մենք շաբաթական ունենում ենք 1000-ից աւելի այցելու: Սա կարեւոր է ոչ միայն Արցախում ստեղծւած բացառիկ ձեռագրատան արժէքների, Արցախի եւ Գանձասար վանքի պատմութիւնների փաստաթղթերի միջազգայնացման առումով, այլեւ ներքին լսարանին եւս իրազեկելու, թէ ժամանակի ընթացքում հայ ժողովրդի կողմից ինչ արժէքներ են ստեղծւել հայ հողի վրայ,- ասել է Ա. Խզմալեանը եւ յաւելել,- սա, անշուշտ, չափազանց կարեւոր է թէ՛ մեր ինքնագիտակցութեան եւ ինքնաճանաչողութեան բարձրացման առումով, եւ թէ՛ Արցախ այցելող օտարազգիներին ցոյց տալու համար Արցախում ստեղծւած գրաւոր յուշարձաններն ու կոթողները, որոնք ունեն ինչպէս լուրջ գիտական-մշակութային, այնպէս էլ գեղարւեստական արժէք»:
160809e04a«Երեւանի Մատենադարանի աշխատակիցները խմբերով եկել եւ աշխատել են Արցախում: Մենք հետապնդել ենք մի նպատակ՝ սերտացնել Մատենադարանի եւ Արցախի մասնաճիւղի կապը: Մեր ձեռք բերած փորձը, գիտական ներուժը, նիւթատեխնիկական ռեսուրսները ներդնելով՝ ուզում ենք Արցախի մասնաճիւղի գործունէութիւնը միջազգային հարթակ տեղափոխել: Սրանք են մեր հիմնական անելիքները: Մատենադարանի աշխատակիցները Վանք գիւղից են. պէտք է համալրենք աշխատակիցների թիւը: Մենք նպատակ ունենք Մատենադարանի աշխատանքներին մասնակից անել հիմնականում արցախցիներին: Ինչ վերաբերում է միջազգային համագործակցութեանը, պէտք է ասեմ, որ դեռեւս 3 տարի առաջ Մատենադարանն ԱՊՀ տարածքում գրաւոր ժառանգութեան պահպանման ոլորտում դարձել է բազային կազմակերպութիւն: Դառնալով միջազգային հարթակ՝ այստեղ են գալիս եւ վերապատրաստւում ոչ միայն ԱՊՀ-ի, այլեւ Բալթեան, եւրոպական երկրներից: Արցախի Մատենադարանի հետ կապւած աշխատանքների հեռանկարները շատ մեծ են: Յոյս ունենք, որ ԼՂՀ-ի կառավարութեան ակտիւ օժանդակութեամբ մենք կը կարողանանք իրականացնել Մատենադարանի հետ կապւած բոլոր խնդիրները»,- ասել է Ա. Խզմալեանը:
160809e04b«Գանձասար» գիտա-մշակութային կենտրոնի հանրայնացման գործունէութեան եւ միջազգայնացման պատասխանատու Արամ Թորոսեանը նշել է, որ իրենք հանդիպել են ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Յարութիւնեանի հետ եւ քննարկել Մատենադարանի գործունէութեան հետագայ քայլերի եւ անելիքների մասին հարցեր:
«Ընթացիկ տարւայ նոյեմբերին՝ փիլիսոփայութեան համաշխարհային օրւան ընդառաջ, կայանալու է «Արիստոտելեան ընթերցումներ» միջազգային գիտաժողով: Այն տեղի է ունենալու նախ՝ Երեւանում, յետոյ՝ Արցախում: Այդ գիտաժողովը եւս խթան է հանդիսանալու Արցախի միջազգայնօրէն ճանաչման համար: Մենք վստահ ենք, որ այն, ինչ ստեղծւում եւ պահպանւում է, ունի նաեւ ներկայացնելու խնդիր, եւ դրանք հաւասարազօր եւ համարժէք գործողութիւններ են: Մենք բանակ-հասարակութիւն կապերի ամրապնդման ուղղութեամբ եւս աշխատանքներ ենք տանում»,- մասնաւորապէս ասել է Ա. Թորոսեանը եւ ընդգծել, որ ինչքան խիզախ է զինւորը, նոյնքան էլ գրագէտ պէտք է լինի գրիչը, եւ նրանք պէտք է գործեն միասին, քանի որ միասնաբար հանդէս գալու դէպքում է հայը անպարտելի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։