Հա

Հասարակական

23/08/2016 - 10:00

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ - Ադրբեջանական ուղղաթիռ խոցած Գէորգ Մանուկեան.- «Միասնաբար կարող ենք յաղթել ցանկացած թշնամու»

Ապրիլեան լայնամասշտաբ մարտական գործողութիւնների ընթացքում հակառակորդի ուղղաթիռ ոչնչացրած Գէորգ Մանուկեանը, ով յուլիսի 23-ին զօրացրւել է, «yerkir.am»-ի հետ զրոյցում պատմեց իր առաջիկայ անելիքների մասին, առանձնակի համեստութեամբ յիշեց իր հերոսական արարքը:
Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը հակառակորդը դիւերսիոն հետախուզական ներթափանցման փորձ էր արել Արցախի զօրամասերից մէկը՝ ռմբակոծելով մեր մարտական դիրքերը:

Ապրիլեան լայնամասշտաբ մարտական գործողութիւնների ընթացքում հակառակորդի ուղղաթիռ ոչնչացրած Գէորգ Մանուկեանը, ով յուլիսի 23-ին զօրացրւել է, «yerkir.am»-ի հետ զրոյցում պատմեց իր առաջիկայ անելիքների մասին, առանձնակի համեստութեամբ յիշեց իր հերոսական արարքը:
Ապրիլի 1-ի լոյս 2-ի գիշերը հակառակորդը դիւերսիոն հետախուզական ներթափանցման փորձ էր արել Արցախի զօրամասերից մէկը՝ ռմբակոծելով մեր մարտական դիրքերը: Գէորգ Մանուկեանը նրանց առաջին իսկ փորձը կանխել է. «Իգլա» շարժական զէնիթահրթիռային համալիրից կրակ է բացել՝ խոցելով հակառակորդի ուղղաթիռը: Գէորգի ասութեամբ՝ խոցւած ուղղաթիռի անձնակազմը բաղկացած է եղել մօտ 20 հոգուց, իսկ իր կողմից հակառակորդին հասցւած նիւթական վնասը գնահատւել է 22 միլիոն ԱՄՆ դոլար: Գէորգ Մանուկեանը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի նախագահների կողմից պարգեւատրւել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Հայրենիքի սահմանների պաշտպանութեան գործում դրսեւորած բացառիկ խիզախութեան եւ անձնական արիութեան, կեանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնւիրութեան համար:
Յուլիսի 23-ին արդէն, զօրացրումից յետոյ, վերադառնալով հայրենի Հոռոմ գիւղ, հերոսը համագիւղացիներին ողջունելուն պէս շտապել է գիւղի գերեզմանատուն՝ ծաղիկներ խոնարհելու եւ յարգանքի տուրք մատուցելու ապրիլի 25-ի լոյս 26-ի գիշերը Արցախում զոհւած Տիգրան Պօղոսեանի շիրիմին:
Գէորգը զրոյցի ընթացքում նաեւ ցանկութիւն յայտնեց խօսք ուղղելու նորակոչիկներին. «Նորակոչիկներին մաղթում եմ, որ նրանց մարտական ոգին ու տրամադրւածութիւնը միշտ բարձր լինի, թող որ երբեք չմտածեն, որ հակառակորդը մեզնից ուժեղ է: Հակառակը, մենք միշտ էլ հակառակորդից ուժեղ ենք: Թող երբեք չընկճւեն, միշտ միասնական լինեն, սիրեն իրենց զինակից ընկերներին, մէկը միւսի նկատմամբ հոգատար լինեն եւ այդպէս՝ միասնաբար, կարող են յաղթել ցանկացած, իւրաքանչիւր թշնամու»:
Գէորգը նաեւ շեշտեց, որ հարկ եղած դէպքում միշտ էլ պատրաստ է Հայրենիքի համար ամէն ինչ անել. «Ցանկանում եմ, որ երկրում խաղաղութիւն լինի, կռիւները վերանան, բայց եթէ, Աստւած մի արասցէ, կռիւ լինի նորից, մենք, միանշանակ, նորից ոտքի ենք կանգնելու ու նորից յաղթելու ենք, նորից պատրաստ եմ օգնել մեր ազգին, մեր երկրին: Մեր կռիւը արդար է, մենք ընդամենը մեր հողերի համար ենք կռւում, այդ իսկ պատճառով մենք յաղթելու ենք: Ես ցանկանում եմ, որ խաղաղութիւն լինի ու իւրաքանչիւր զինւոր, առանց որեւէ կրակոցի ձայն լսելու, խաղաղ ծառայի, վերդառնայ տուն»:
Համարձակ ու համեստ լինելուց բացի, Գէորգ Մանուկեանը չի անտեսել նաեւ ուսումը. ընդունւել է Երեւանի պետական համալսարան եւ պատրաստւում է սովորել ու Հայրենիքի համար պիտանի մարդ լինել նաեւ այդ տեսանկիւնից: Հերոս տղան տարբեր նախասիրութիւններ ունի, բայց առաջնային տեղ է յատկացնում սպորտին:
Ի դէպ, Գէորգը մեզ հետ զրոյցում անկեղծացաւ ու ասաց, որ սիրած աղջիկ չունի, բայց իր կողքին միայն հայկական աւանադոյթները կրող աղջկայ է տեսնում:

ԼՈՒՍԻՆԷ ՅԱԿՈԲԵԱՆ
«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։