Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին պաշտօնապէս ընդգրկւել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, զբօսաշրջիկների համար նախատեսւած քաղաքի ուղեցոյցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, յուշարձանները, թատրոնները եւ այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրւում այցելել:
«armenpress.am» - Արգենտինայի մայրաքաղաք Բուէնոս Այրէսի Պալերմօ թաղամասում գտնւող Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին պաշտօնապէս ընդգրկւել է քաղաքի տեսարժան վայրերի ցանկում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով «Nouvelles d’Armenie»-ն, զբօսաշրջիկների համար նախատեսւած քաղաքի ուղեցոյցը մատնանշում է այն հիմնական թաղամասերը, այգիները, յուշարձանները, թատրոնները եւ այլ մշակութային կոթողներ, որոնք խորհուրդ է տրւում այցելել:
«Ճանաչենք Բուէնոս Այրէսը» ծրագրի կազմակերպիչներն այդ ցանկում ներառել են նաեւ հայկական տաճարը՝ ցոյց տալու համար քաղաքում հայկական նշանակալի ներկայութիւնը:Այս առիթով մի շարք զբօսաշրջվարների ընդունել է Արգենտինայում եւ Չիլլիում Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր հովիւ, արքեպիսկոպոս Գիսակ Մուրադեանը: Արքեպիսկոպոսը նրանց է փոխանցել հայ եկեղեցու պատմութեանն առնչւող գրականութիւն, ինչպէս նաեւ ուղղորդել Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու պատմութիւնը զբօսաշրջիկներին ներկայացնելու հարցում: