Հա

Հասարակական

29/09/2016 - 09:20

Շատ լաւ տպաւորւեցի

Շաբաթ, սեպտեմբերի 17-ին, 2016 թ., պատիւն ունեցայ ներկայ գտնւելու «Ալիք» օրաթերթի 85-ամեակին նւիրւած հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիում (Նոբահար փողոց):
Միջոցառումը ամբողջութեամբ վերցրած գերազանց էր, որը չափազանց խնամւած ու բծախնդրութեամբ հրամցւեց հանրութեանը:

ՆԱԶԱՐ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ


Շաբաթ, սեպտեմբերի 17-ին, 2016 թ., պատիւն ունեցայ ներկայ գտնւելու «Ալիք» օրաթերթի 85-ամեակին նւիրւած հանդիսութեանը, որը տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի կենտրոնատեղիում (Նոբահար փողոց):
Միջոցառումը ամբողջութեամբ վերցրած գերազանց էր, որը չափազանց խնամւած ու բծախնդրութեամբ հրամցւեց հանրութեանը:
Ես որպէս «Ալիք»-ի երկար տարիների գրաշար եւ ինչու չէ նաեւ աշխատակից, այդ պահին մտքերով տեղափոխւեցի «Ալիք»-ում աշխատած անցած-գնացած իմ հին օրերի խորխորատները: Ուստի այդ առիթով յարմար եմ նկատում մի փոքրիկ յուշ ներկայացնել: Նախ ասեմ, որ իմ մտապատկերից երբեք չեն հեռանում ժամանակի թերթի խմբագիրներ՝ Հրայր Խալաթեանը, Յովսէփ Յովհաննիսեանը, Բաղդիկ Մինասեանը, Տաճատ Պօղոսեանը, Արսէն Մամեանը, իսկ դրանց կողքին տպարանի ներքին վարիչ՝ Սերոժ Քոթանջեանը, որպէս խմբագիր նաեւ Նորայր Էլսայեանն ու Սեդա Դաւթեանը: Չեմ մոռանում ժրաջանօրէն աշխատողներ՝ գրող ու մտաւորականներ՝ Ժորժ Մարտիրոսեանին, Նորայր Շահնազարեանին, եւ...եւ...: Իսկ այս իմ փոքրիկ յուշը կապւած է դոկտ. Բաղդիկ Մինասեանին:

* * *

Երբ գրաշարական հին մեթոդին յաջորդեց լինոտիպ տողաշար մեքենաները, գրաշարական աշխատանքը համարեա թէ սահուն ու մաքուր էր ընթանում, բայց պատահում էր նաեւ, որ այդ տողաշար մեքենաներից ստացած արճճէ փայլուն տողերը, ինչ-ինչ պատճառներով յաջող չէր ստացւում, այսինքն ձոյլ տողի մի մասը կարդացւում էր, իսկ միւս մասը հազիւ ընթեռնելի: Հիմա այդ դրութեամբ իմ ձեռքին ունեմ Բաղդիկ Մինասեանի ձեռագիր խմբագրականը, որի համար ինձ չի յաջողւում մաքուր տողեր ձեռք բերել:
Մեր գրաշարապետ Յովսէփ Շահբազեանը յորդորեց, որ լաւ կանեմ, որ արագօրէն մայրերը*) (տառերի կաղապարները) փայտից ստացւած թեփով ու բենզինով մաքուր լւանալ, չորացնել, ապա անցնել գործի: Պէտք էր շտապել, քանի որ թերթը լոյս ընծայելու շատ քիչ ժամանակ կար, իսկ Բաղդիկ Մինասեանն էլ ժամ առ ժամ թէ՝ բա ինչ եղաւ խմբագրականի շարւածքը: Բացատրեցինք եղածի մասին, նա քիչ հանդարտւեց եւ համոզւեց, որ հէնց այդ վիճակում ամբողջ շարւածքից մի նմոյշ տալ, որպէսզի սրբագրւի ու մամուլին յանձնւի: Եւ այդպէս էլ արւեց, որովհետեւ ժամանակը սուղ էր. ուրիշ տողաշարով նոյնը վերսկսելը, բաւական ժամանակ կը վատնւէր: Իսկ բոլորս էլ գիտէինք, որ թերթը ժամա-նակին մամուլին չյանձնելը այսինքն ինչ:
Ինչեւէ, դոկտորը իր խմբագրականը կարդաց եւ մի քանի թեթեւ սխալներ շտկելուց յետոյ, համոզւեց, որ այն տպագրւի, չնայած տողերի մի մասը մաքուր էր, իսկ մի մասն էլ թղթի վրայ ճապաղւածի տեսք ունէր, բայց այնուամենայնիւ կարդացւում էր: Եւ ըստ մամուլի օրէնքի, մի քանի անգամ այն նայւեց ու վերանայւեց, ապա յանձնւեց տպագրութեան: Բայց յաջորդ օրը գրաշար տղաները ինձ նայելով, ծիծաղից թուլացած յայտնեցին, որ դոկտորի խմբագրականում մի կոպիտ գրաշարական սխալ է անցել.- «փակ աչքերով» բառը տպագրւել էր «ծակ աչքերով»:

* * *

Շնորհաւորելով «Ալիք»-ի 85-ամեակը, ես որպէս «Ալիք»-ի հին սերունդին պատկանողներից մէկը (81 տարեկան եմ), նա որպէս ալիքւող ուժ, ինչպէս նախկինում, ներկայում եւս փշրելով իր առջեւ եղող բոլոր խոչընդոտները՝ մեծ յաջողութիւններ կարձանագրի, քանի որ այն երիտասարդ ու գիտակից աշխատողների ու մտաւորականների ձեռքում է պահւած:
Վարձքներդ ի կատար:
Հաւատացէ՛ք, ես այդ օրւայ ձեռնարկից շատ լաւ տպաւորւեցի:


_________________________________
*) Մայրերը լւանելու մեթոդը հէնց այդպիսին էր:

Յարակից լուրեր

  • Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը
    Կեանքից հեռացել է Նազար Շահվերդեանը

    Օգոստոսի 4-ին կեանքին հրաժեշտ տւեց «ԱԼԻՔ»-ի ընտանիքի ամենահարազատ ու ամենաերէց անդամը՝ սիրելի Նազար Շահվերդեանը:

  • Մեր ընթերցողների ուշադրութեան
    Մեր ընթերցողների ուշադրութեան

    Նոռուզի արձակուրդների առիթով «Ալիք»-ի խմբագրատունը եւ «Ալիքօնլայն»-ը արձակ լինելով չեն աշխատելու մարտի 19-ից մինչ ապրիլի 2-ը:

  • «Համազգային»-ը Նոր Ջուղա մեկնելուց առաջ այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ
    «Համազգային»-ը Նոր Ջուղա մեկնելուց առաջ այցելեց «ԱԼԻՔ» օրաթերթ

    Երէկ, «Ֆաջր» միջազգային թատերական փառատօնին մասնակցելու նպատակով Իրան ժամանած «Համազգային» թատերախումբն այցելեց թերթիս խմբագրատուն հանդիպելով «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագրին, վարչութեան նախագահին եւ խմբագրութեան աշխատակազմին:

  • «Ալիք» օրաթերթի 90-ամեակի առիթով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան այցելութիւնը՝ «Ալիք»-ի խմբագրութիւն
    «Ալիք» օրաթերթի 90-ամեակի առիթով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան այցելութիւնը՝ «Ալիք»-ի խմբագրութիւն

    «Ալիք» օրաթերթի 90-ամեայ յոբելեանը այն դրդապատճառներից է, որը պատճառ է դարձել «Ալիք» օրաթերթ այցելեն զանազան ազգային կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչները: Այս առիթով երէկ՝ յունւարի 29-ին «Ալիք»-ը իր յարկի տակ հիւրընկալեց Հ. Մ. «Սիփան» միութեան նորընտիր վարչութեանը՝ գլխաւորութեամբ վարչութեան նորընտիր նախագահ՝ Արա Մկրտչեանի:

  • Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին
    Սրբազան Հօր Նոր տարւայ շնորհաւորանքը «Ալիք»-ին

    Մօտալուտ Նոր տարւայ եւ մեր Փրկչի Յիսուսի Քրիստոսի Հրաշափառ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօների առիթով քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնախառն աղօթքներով ողջունում եմ ձեզ եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին շնորհաւորելով միանգամայն ձեզ՝ մաղթելով, որ սկսւող 2022 տարին մեր ժողովրդի եւ ողջ աշխարհի համար լինի խաղաղութեան, աստւածային օրհնութեամբ օծուն, արեւշատութեամբ եւ առողջութեամբ շաղախւած մի տարի։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։