Հա

Հասարակական

05/11/2016 - 10:40

Ինչպէս են երիտթուրքերը յոտնկայս ծափահարել Կոմիտասին՝ այդ թւում եւ Թալէաթ փաշան

Թուրքական «Եշիլգազեթէ» թերթը հետաքրքիր եւ մանրամասն անդրադարձ է կատարել Կոմիտաս վարդապետի կեանքին եւ ստեղծագործական ուղուն:
Յօդւածում մանրամասնօրէն եւ մեծ հիացմունքով ներկայացւած է հայ հանճարի կեանքն ու մեծագոյն վաստակը:

«tert.am» - Թուրքական «Եշիլգազեթէ» թերթը հետաքրքիր եւ մանրամասն անդրադարձ է կատարել Կոմիտաս վարդապետի կեանքին եւ ստեղծագործական ուղուն:
Յօդւածում մանրամասնօրէն եւ մեծ հիացմունքով ներկայացւած է հայ հանճարի կեանքն ու մեծագոյն վաստակը:
Թուրք սիւնակագիր Էրջումենթ Գիւրչայը թէեւ այդպէս էլ չի օգտագործել ցեղասպանութիւն բառն ու բաւարարւել է միայն աքսորի մասին խօսելով, սակայն իր յօդւածում հետաքրքիր մի պատմութիւն է ներկայացրել այն մասին, թէ ինչպէս են երիտթուրքերն ընդունել Կոմիտասին իր վերջին ելոյթից յետոյ:
Կոմիտասի վերջին համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել 1915 թւականի ապրիլին եւ որին մասնակցել է նաեւ Թալէաթ փաշան, Թուրքիայի գիտութեան եւ կրթութեան նախարար Համդուլլահ Սուփհի Թանրովերն այսպէս է գովել Կոմիտասին.
«Անատոլիայի զաւակ այս հայ քահանան երկար աշխատանքների արդիւնքում թեւեր է տւել հայկական երաժշտութեանը: Նա, հրաժարւելով իր հանգստից, իր ամբողջ ժամանակը վատնել է հատ-հատ գիւղերով շրջելով տարբեր ստեղծագործութիւններ հաւաքելու վրայ: Նա ներկայացրել է հայ ժողովրդի ժառանգութիւնը: Մեր հոգեւորականներն էլ նոյնը պէտք է անեն: Պէտք է սրտանց աշխատեն թուրք ժողովրդի զարգացման եւ գանձերի բացայայտման ուղղութեամբ: Իրականութիւնն այն է, որ հայկական մշակոյթը, մեր մշակոյթի համեմատ, աւելի է զարգանում: Անատոլիայի որ կողմն ուզում էք գնացէք, հայերի ստեղծագործականութիւնն ու խելքը կը տեսնէք: Իրենց ստեղծագործութիւններով եւ արտադրանքով ձեզ կասեն «Ես այստեղ եմ»: Կը գնաք պալատ եւ կը տեսնէք, որ ճարտարապետը հայ է: Կը տեսնէք Վանի հայ ոսկերիչների՝ աշխարհով մէկ յայտնի մատանիները: Գիտութեան բնագաւառում բոլոր գրքերը հայերի կողմից են գրւած: Նրանք այն մարդիկ են, ում հետ մենք դարերով ենք ապրել»:
Նախարարի այս խօսքից յետոյ երիտթուրքերը երկար ժամանակ յոտնկայս ծափահարել են Կոմիտասին՝ այդ թւում եւ Թալէաթ փաշան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։