Հա

Հասարակական

08/11/2016 - 09:10

Ֆրեզնոյում հայերը յայտնի են խաղողագործութեամբ

ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում ապրում է մօտ 50 հազար հայ: Ֆրեզնոյի հայերը ներգրաււած են ամենատարբեր ոլորտներում եւ նրանցից շատերը լուրջ յաջողութիւնների են հասել: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրեզնոյում ՀՀ պատւոյ հիւպատոս Պերճ Աբգարեանը: Նրա ասութեամբ՝ թէպէտ հայերը տարբեր ոլորտներում յաջողութիւններ ունեն, սակայն հիմնականում առաւել շատ ներգրաււածութիւն կայ գիւղատնտեսութեան ոլորտում:

«armenpress.am» - ԱՄՆ-ի Ֆրեզնօ քաղաքում ապրում է մօտ 50 հազար հայ: Ֆրեզնոյի հայերը ներգրաււած են ամենատարբեր ոլորտներում եւ նրանցից շատերը լուրջ յաջողութիւնների են հասել: Այս մասին «Արմէնպրես»-ի հետ զրոյցում նշեց Ֆրեզնոյում ՀՀ պատւոյ հիւպատոս Պերճ Աբգարեանը: Նրա ասութեամբ՝ թէպէտ հայերը տարբեր ոլորտներում յաջողութիւններ ունեն, սակայն հիմնականում առաւել շատ ներգրաււածութիւն կայ գիւղատնտեսութեան ոլորտում:
«Ֆրեզնոյի հայերը զբաղւում են հողագործութեամբ: Նրանք մեծ ներդրում են բերում տնտեսութեանը: Հայերի աճեցրած պտուղ-բանջարեղէնն ուղարկւում է աշխարհի բոլոր անկիւններ: Հայերն այնտեղ յայտնի են խաղողագործութեամբ եւ չամիչ պատրաստելով»,- ասաց Պերճ Աբգարեանը: Նա նշեց, որ Ֆրեզնոյում հայ համայնքը կարեւոր դիրք ունի՝ թէ՛ ներդրմամբ, թէ՛ նիւթա-տնտեսական կարգավիճակով, թէ՛ յարգանք վայելելով: Նա յիշեցրեց, որ 1920-ական թւականներին այդպէս չի եղել, սակայն իրենց տքնաջան աշխատանքով, դժւարութիւնները յաղթահարելով՝ տարիներ անց հայերը կարողացել են բարձր դիրք զբաղեցնել:
Խօսելով հայ համայնքի խնդիրներից՝ Պերճ Աբգարեանը նշեց, որ հիմնականը շարունակում է մնալ լեզւի պահպանութեան հարցը: «Ֆրեզնոյում արդէն ապրում են 3-րդ, 4-րդ սերնդի հայեր, գնալով դժւարանում է լեզւի պահպանութեան հարցը: Այնտեղ ունենք ընդամենը մէկ հայկական դպրոց: Ստացւում է, որ լեզւի պահպանութեան նոր սերնդին փոխանցելու հիմնական բեռը ընտանիքի վրայ է»,- ասաց Պերճ Աբգարեանը:
Ֆրեզնոյում փորձ է արւում իրականացնել մի շարք ծրագրեր, կեանքի կոչել տարբեր նախաձեռնութիւններ, որոնցով հայ համայնքը կը կապւի հայրենիքի հետ: Այդ նախաձեռնութիւններից մէկը տեղի հայ համայնքի միջոցներով ԱՄՆ-ից Հայաստան բժիշկներ բերելն է, Հայաստանին բժշկական սարքաւորումներ, դեղորայք նւիրաբերելն է:
«Այս նախաձեռնութեան շնորհիւ ոչ միայն ամերիկահայերն են համախմբւում, այլեւ տեղի հայերն են միմեանց ճանաչում, միմեանց կապւում: Երբ նախորդ տարի բժիշկներով այցելեցինք Հայաստան ու վերադարձանք, ներկայացրեցինք մեր կատարած աշխատանքը, ցոյց տւեցինք արդիւնքը, իրենք լաւ զգացին, որ ներդրում են ունենում հայրենիքում: Ահա թէ ինչու են կարեւոր նման ծրագրերը»,- ասաց Պերճ Աբգարեանը: Առաջիկայում նախատեսւում է այլ ծրագրեր եւս իրականացնել: Պերճ Աբգարեանը նշեց, որ Սփիւռքի նախարարութիւնում անցկացւեցին քննարկումներ, կարծիքներ փոխանակեցին այն մասին, թէ կոնկրետ ինչ նախաձեռնութիւններով պէտք է հանդէս գալ Սփիւռքի եւ հայրենիքի կապն աւելի ամրապնդելու համար: Պերճ Աբգարեանը տեղեկացրեց, որ նախատեսում է ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին հրաւիրել Ֆրեզնօ, նրա այցելութիւնն ակնկալւում է դեկտեմբերին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։