Հա

Հասարակական

29/11/2016 - 09:20

ԱԿՆԱՐԿ - Եղիշէ Չարենցի տուն-թանգարանում

Մի քանի ժամանակ էր, որ առիթ էի փնտրում այցելել «Հայ ժողովրդի միակ փրկութիւնը իր հաւաքական ուժի մէջ» տեսնող հանճարեղ բանաստեղծ եւ սովետիզմի սարսափի ժամանակաշրջանում ազգային գաղափարախօսութիւն քարոզող ու տարածող՝ Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը: Վերջապէս, մի քանի օր առաջ տղայիս՝ Յովակի հետ յաջողւեց ինձ երկրորդ անգամ (առաջին անգամ տուն-թանգարանում եմ եղել 1978 թւականին) այցելել այդ «ուխտատեղի»-ն:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ


Մի քանի ժամանակ էր, որ առիթ էի փնտրում այցելել «Հայ ժողովրդի միակ փրկութիւնը իր հաւաքական ուժի մէջ» տեսնող հանճարեղ բանաստեղծ եւ սովետիզմի սարսափի ժամանակաշրջանում ազգային գաղափարախօսութիւն քարոզող ու տարածող՝ Եղիշէ Չարենցի տուն-թանգարանը: Վերջապէս, մի քանի օր առաջ տղայիս՝ Յովակի հետ յաջողւեց ինձ երկրորդ անգամ (առաջին անգամ տուն-թանգարանում եմ եղել 1978 թւականին) այցելել այդ «ուխտատեղի»-ն:
Չարենցի տուն-թանգարանը հիմնադրւել է Հայաստանի Նախարարների խորհրդի 1964 թւականի որոշումով, Աղասի Խանջեանի կարգադրութեամբ՝ 1935 թւականին Չարենցին տրւած երրորդ յարկի երեք սենեականոց բնակարանի, այժմեան վայրի երրորդ յարկում (մինչ այդ Չարենցն ապրել է Երեւանեան տարբեր տների սենեակներում եւ Ինտուրիստ, այժմ, Երեւան կամ «Գոլդըն Թիւլիփ» հիւրանոցում), իսկ 1987 թւականին, բանաստեղծի ծննդեան 90-ամեակի առթիւ, ՀԿԿ-ի կենտկոմի առաջին քարտուղար Կարէն Դեմիրճեանի անմիջական միջնորդութեամբ, տուն-թանգարանը վերակառուցւել եւ ընդլայնւել է:
Տուն-թանգարանն իր 623,3 քմ. տարածքով բաղկացած է երեք ցուցասրահներից եւ յուշատնից, Ա Բ Գ ցուցասրահներն ընդգրկում են 1897-1918, 1918-1927 եւ 1927-1937 թւականները, համապատասխան գոյքերով ու գրութիւններով, իսկ յուշատուն՝ «մեմորիալ բնակարան»-ում, ամէն ինչ պահպանւած եւ դասաւորւած է այնպէս, ինչպէս եղել է Չարենցի ապրած ժամանակ (որտեղ բանաստեղծն ապրել է միայն երկու տարի, այն էլ տնային կալանքի վիճակում, իսկ 1937 թւականին կալանաւորւել եւ բանտում տանջամահ լինելուց յետոյ թաղւել է անյայտ վայրում, որի պատճառով էլ անզուգական հայն իր այնքան պաշտելի ու «Անուշ Հայաստան»-ի մէջ գերեզման չունի):
Տուն-թանգարանում պտտելիս, մեզ ընկերակցում էր նոյն հաստատութեան աշխատակցուհի տկն. Սուսաննան, որն իր մաքուր հայերէնով եւ գեղեցիկ առոգանութեամբ (պիտի անկեղծօրէն խոստովանել, որ նախկին սերնդին պատկանող պաշտօնեաները շատ աւելի մաքուր հայերէն են խօսում քան նորերը) լայն եւ սպառիչ բացատրութիւններ էր տալիս ցուցադրւած բոլոր առարկաների մասին, որի ընթացքում ես իմ ուրախութիւնն յայտնեցի առ այն, որ հակառակ անցեալի, ներկայ ցուցադրութիւնից հանւած են, իբր թէ Չարենցին պատկանող թմրանիւթ սրսկելու սարքաւորումները, որն ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ սովետիզմի կողմից սադրանք, Չարենց հրաշք մարդու եւ ազնիւ հայի անձը փշրելու եւ նրա արժանիքները թերագնահատելու համար: Բացի այդ՝ նման իրերի ցուցադրումը յաչս մատաղ սերնդի, հակադաստիարակչական բնոյթ էին կրում. խօսակիցս հաստատելով այդ ամէնը, յայտնեց, թէ հէնց նոյն պատճառաբանութեամբ է, որ ցուցադրումից հանւել են նշեալ իրերը:
«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծութեան առաջին տողը, մեծ պաստառի վրայ, խոշոր տառերով եւ ռուսերէն ու անգլերէն թարգմանութեամբ փակցւած էր առաջին յարկի ցուցասրահի պատին, որում բանաստեղծութեան առաջին տողի վերջում գրւած էր «արեւահամ բառն եմ սիրում», ի պատասխան իմ դիտարկումին, թէ մեծ բանաստեղծն մեր անուշ Հայաստանի ոչ թէ «արեւահամ բառն» է սիրել, այլ «արեւահամ բարն» է սիրել, բառը չի կարող «արեւահամ» լինել, այլ ծառի բարն՝ պտուղն է, որ կարող է «արեւահամ» լինել, խօսակիցս հակաճառելով, պնդեց թէ «բառն» է ճիշտը եւ ոչ թէ՝ «բարն», ես իմ տեսակէտը պաշտպանելու համար մէջտեղ քաշեցի հետեւեալ փաստերը.- նախ՝ հայոց լեզւի բոլոր բառարաններում «բար» բառի դիմաց գրւած է պտուղ, ուրեմն մեծատաղանդ բանաստեղծն սիրել է Հայաստանի արեւահամ պտուղը եւ ոչ բառն. ապա՝ Չարենցը իր այս յաւերժական բանաստեղծութեամբ ոչ միայն Հայաստանի «բարն» է սիրել, այլ յաջորդ տողերում սիրել է «լացակումած լարն», «հեզաճկուն պարն», «հազարամեայ քարն», «Հայաստան եարն» ու «Մասիս սարն»..., նշեալ բոլոր բառերը «ԲԱՐԻ» նման վերջացել են «Րէ» տառով եւ ոչ թէ ԲԱՌԻ նման, «Ռա» տառով եւ վերջապէս, ինչքան յիշում եմ, մեր շրջանում մեր տրամադրութեան տակ եղած բոլոր գրքերում ու դասագրքերում գրւած էին «բարն եմ սիրում» եւ ոչ թէ «բառն եմ սիրում» եւ նոյնիսկ մեր դպրոցի ուսուցիչներն ու Սպահանի Պետական համալսարանի հայագիտական ամբիոնի դասախօսները միշտ շեշտը դրել են ԲԱՐ-ի վրայ եւ ոչ թէ՝ ԲԱՌ-ի եւ վերջապէս՝ Հայաստանի սկզբնական շրջանում հրապարակւած հազարանոց թղթադրամի վրայ Ե. Չարենցի նկարի կողքին գրւած է եղել «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ ԲԱՐՆ եմ սիրում եւ ոչ թէ ԲԱՌՆ, իսկ չգիտես ինչու եւ ում որոշումով 2001-ից յետոյ, հազարանոց թղթադրամի վրայի ԲԱՐՆ փոխւել է ԲԱՌՆ-ի, որն կենդանի ապացոյցն է այն բանի, թէ մօտիկ անցեալում, Հայաստանում էլ գրում են եղել «արեւահամ բարն եմ սիրում»:
Բարեբախտաբար, Երեւանում բազում տուն-թանգարաններ, գրադարաններ, արւեստի եւ արհեստի տներ ու միութիւններ կան, որոնց այցելելով աւելի ես կապւում ու ծանօթանում հայրենիքի ու Հայ Մշակոյթի զանազան բնագաւառի ներկայի ու անցեալի նւիրեալ գործիչների հետ եւ հաղորդւում, հպարտանում ու զմայլւում ես նրանցով ու նրանց կատարած գործերով: Սիրում եմ յուսալ, որ մեր Սփիւռքի հայրենակիցներն ի մասնաւորի երիտասարդները հայրենիք այցելելու ընթացքում, հաճոյքի վայրերից բացի, անպայման կայցելեն նաեւ մշակութային նման կենտրոններ եւ աւելիով կը ծանօթանան մեր մշակոյթին, որովհետեւ եթէ լաւ ճանաչեն՝ կը սիրեն, իսկ երբ սիրեցին՝ կը փարւեն ու զոհողութիւն կը ցուցաբերեն:

Երեւան
25.11.2016 թ.

Յարակից լուրեր

  • Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին
    Ապագայ սերունդները անիծելու են իմքայլականներին եւ նրանց կուռք հանդսացող՝ Նիկոլին

    Ըստ գաղափարախօսների եւ հասարակագիտութեանց գիտնականների տեսակէտների մի աննշան տարբերութեամբ,հայրենիք նշանակում է «այն երկիրը որտեղ մարդը ծնւել է ու որի քաղաքացին է: Պատմականօրէն տւեալ ժողովրդին պատկանող բնատարածքը՝ իր բնութեամբ, բնակչութեամբ, հասարակական եւ պետական կառուցւածքով, լեզւով, մշակոյթով, կենցաղով, բարքերով եւ այլն»:

  • Կռապաշտութիւն
    Կռապաշտութիւն

    Պատմութեան ընթացքում, երբեմն զանազան երկրների, երբեմն էլ նոյնիսկ նոյն երկրի տարբեր դարաշրջանների պատմութիւնները, զարմանալիօրէն նմանւում են իրար որոնցից շուրջ մէկ դար տարածութեամբ, կարելի է նշել, բոլշեւիկների եւ իմ քայլականների նմանութիւնները ըստ հետեւեալի:

  • Ինքնարդարացման փնտրտուք
    Ինքնարդարացման փնտրտուք

    Մի քանի ժամանակ է ինչ, Փաշինեանի երկրպագուները, խիստ փնտրտուքի մէջ են որպէսզի տարիներ առաջ կնքւած, պայմանագրերից որեւէ մէկի եւ Նիկոլի կնքած չարաբաստիկ պայմանագրի միջեւ զուգահեռներ անց կացնելով, ճգնում են իրենց կուռքի ազգադաւ յանցանքը աւելի մեղմացնել եւ արդարացնել, առ այդ կառչել են, 1920 թւի դեկտեմբեր 2-ին կնքւած Ալեքսանդրապոլի դաշնագրին:

  • Հայրենասիրութիւն
    Հայրենասիրութիւն

    Հայրենասիրութիւնը, հասարակական բարոյական սկզբունք է որը բնորոշում է մարդկանց վերաբերմունքը, իրենց երկրի նկատմամբ եւ դրսեւորում է սէր ու հոգատարութիւն դէպ հայրենիք եւ յանուն հայրենիքի ինքնազոհութեան պատրաստակամութիւն եւ պայքար ոգի արտաքին ու ներքին թշնամիների դէմ:

  • Ինքնագիտակցութիւն
    Ինքնագիտակցութիւն

    Ինքնագիտակցութիւնը բարոյական հասկացութիւն եւ գիտակցութիւն, է որի շնորհիւ մարդը ձեռք է բերում ինքնավերահսկման յատկութիւն, իր արարքներին ուղղութիւն տալու ու վերհսկելու համար, որն եւ սերտ աղերս ունի մարդ անհատի բարոյական եւ խղճի դրսեւորումների հետ որով կազմւում է նաեւ մարդու բարոյական ինքնագիտակցութեան կառուցւածքը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։