Հա

Հասարակական

03/12/2016 - 09:10

Արցախեան պատերազմի նահատակների ընդհանուր թիւը

Հակառակ մի շարք կրկնութիւնների (որոշ անունների հանդիպում ենք երկու անգամ), սա Արցախեան պատերազմի զոհերի մասին ամենաամբողջական, համապարփակ եւ վստահելի տեղեկատւութիւնն է մինչեւ այսօր հրապարակւածների շարքում:

Ստեփանակերտի Արցախեան պատերազմի զոհերի թանգարանի կայքում (www.kniga.am) անուն առ անուն տեղադրւած են բոլոր այն մարդկանց անունները (նրանց ծննդեան թւականը, վայրը, որոշ այլ մանրամասնութիւններ, ինչպէս նաեւ՝ նկարը), ովքեր զոհւել են ինչպէս ռազմական գործողութիւնների ընթացքում՝ 1991-1994 թւականներ, այնպէս էլ նախապատերազմեան՝ 1988-1990 թւականներին (Սումգայիթ, Բաքու, «Օղակ» գործողութիւն), եւ յետպատերազմեան՝ «ոչ խաղաղութիւն, ոչ պատերազմ», տարիներին՝ 1994-ի մայիսեան անժամկէտ հրադադարից մինչեւ այսօր:
Հակառակ մի շարք կրկնութիւնների (որոշ անունների հանդիպում ենք երկու անգամ), սա Արցախեան պատերազմի զոհերի մասին ամենաամբողջական, համապարփակ եւ վստահելի տեղեկատւութիւնն է մինչեւ այսօր հրապարակւածների շարքում:
Հայկական ուսումնասիրութիւնների «Անի» կենտրոնը ներկայացնում է զոհերի վիճակագրական ընդհանուր պատկերը:
Պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչութեան զոհերի ընդհանուր թիւը շուրջ 1500 է:
Արցախից եւս շուրջ 2700 հոգի նահատակւել են ռազմական գործողութիւններին մասնակցելու ընթացքում, այսինքն՝ այդ մարդիկ եղել են ազատամարտիկներ կամ իրենց հարազատ տների պաշտպաններ: Եւս շուրջ 300 արցախցի զոհւել են 1994-ի անժամկէտ հրադադարից յետոյ:
Արցախում նահատակւած հայաստանցի ազատամարտիկների եւ զինւորների թիւը կազմում է 2034 հոգի:
Եւս 1326 հայաստանցիներ՝ ազատամարտիկներ, իրենց գիւղերի պաշտպաններ եւ խաղաղ բնակիչներ, զոհւել են պատերազմի տարիներին Հայաստանում (հայ-ադրբեջանական սահմանամերձ կռիւների ընթացքում):
Հայաստանից եւ Արցախից անհետ կորածների ընդհանուր թիւը կազմում է շուրջ 600 հոգի:

Յարակից լուրեր

  • «Կորցրել ենք մեր սուվերենութիւնն ու տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը». Բ. Եսայեան
    «Կորցրել ենք մեր սուվերենութիւնն ու տարածաշրջանային սուբիեկտ լինելու հանգամանքը». Բ. Եսայեան

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է․

  • Փրփուրին կառչելու փորձ մը
    Փրփուրին կառչելու փորձ մը

    11 յունուարին Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ Փաշիեան-Փութին-Ալիեւ եռակողմ հանդիպումը: Ստորագրուեցաւ եռակողմ նոր յայտարարութիւն մը, որ կը վերաբերէր տարածաշրջանին մէջ բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերու ապաշրջափակման` 9 նոյեմբերի յայտարարութեան 9-րդ կէտի իրականացման հետագայ աշխատանքներուն:

  • Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը
    Ադրբեջանին յանձնւած «Սիդնէյ»-ն ու սփիւռքահայերի յոյսերը

    Սփիւռքահայերի կէս միլիոն դոլարի հանգանակութեամբ Քարվաճառում հիմնւած «Սիդնէյ» թաղամասը չհասցրեց բնակելի դառնալ: Կարմիր քարով կառուցւած 15 միանման առանձնատներից 12-ը գրեթէ պատրաստ էր բնակութեան, երբ սկսւեց պատերազմը, որի աւարտից յետոյ «Սիդնէյ» նորակառոյց թաղամասը Քարվաճառի միւս բնակավայրերի հետ յանձնւեց Ադրբեջանին: Թաղամասի կառուցման համար սփիւռքահայերի հանգանակած կէս միլիոն դոլարին գումարւել էր նաեւ Արցախի կառավարութեան մօտ երեք հարիւր հազար դոլար ներդրումը՝ ենթակառուցւածքների ապահովման համար:

  • Շրջանցել փակուղին
    Շրջանցել փակուղին

    Մոսկուայի հանդիպումն ալ տեղի ունեցաւ: Անբնական կեանքը… բնականի պէս կը շարունակուի Երեւանի մէջ:

    Հ․Հ․ վարչապետի բանբերը, թէ՛ նախօրեակին եւ թէ՛ աւարտին, տեղեկութիւններով ճոխ յայտարարութիւններ չհրատարակեց, բան մը, որ սպասելի էր, մանաւանդ որ սեղանին շուրջ կը գտնուէին հանդիպման տէրն ու տիրականը՝ «քինկմէյքըր» Վլատիմիր Փութին, յաղթական Իլհամ Ալիեւ ու պարտեալ Նիկոլ Փաշինեան։

  • Պէտք է լինի իշխանութիւն, որն ի վիճակի է խօսել միւս կողմի հետ, լուծումներ ապահովել
    Պէտք է լինի իշխանութիւն, որն ի վիճակի է խօսել միւս կողմի հետ, լուծումներ ապահովել

    lragir.am-ի զրուցակիցն է Արցախի Հանրապետութեան ԱԺ Արտաքին յարաբերութիւնների մշտական եանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէի անդամ Վահրամ Բալայեանը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։