Հա

Հասարակական

21/12/2016 - 12:30

Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆի այցը՝ Ս. Վարդանանց եկեղեցի

Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:

«ԱԼԻՔ», Ա. Յ. - Այսօր առաւօտեան ժամը 10-ին Սարդարապատ քաղաքամասի Ս. Վարդանանց եկեղեցի այցելեց Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆը:
Եկեղեցու մուտքի մօտ քաղաքապետին ինչպէս նաեւ 7-րդ քաղաքամասի քաղաքապետ Թոլուիին, Ղալիբաֆի գրասենեակի պետ Միրզայիին եւ քաղաքապետի խորհրդական Ասկեարիին դիմաւորեցին Իրանի Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Սերոժ Մատթէոսեանը, Ս. Վարդանանց Եկեղեցու խորհրդի վարչութիւնը եւ այլ ներկաներ:
Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի միջոցով տեղի ունեցաւ եկեղեցական յատուկ օրհնութեան արարողութիւն ի պատիւ հիւրերի, որից յետոյ դոկտ. Կարէն Խանլարեանը, բացատրութիւններ տւեց քաղաքապետին Ս. Վարդանանց եկեղեցու 30-ամեայ պատմութեան եւ ունեցած դժւարութիւնների մասին:
Հիւրերը այցելեցին նաեւ «Ի. Սահակեան» դպրոցում գործող ծերանոց եւ եկեղեցուն կից սրահում կայացաւ մտերմիկ զրոյց, որի ընթացքում խօսւեցին եկեղեցուն կից ծերանոցի եւ այլ հայկական կենտրոնների դժւարութիւնների մասին:
Վերջում քաղաքապետը յուշանւէրներ յանձնեց Իրան-Իրաք 8-ամեայ պատերազմի նահատակներ՝ Վահիկ Բաղդասարեանի եւ Նորիկ Բաբախանեանի հարազատներին, անձնուրաց՝ Գուրգէն Քարամեանին եւ Ս. Վարդանանց եկեղեցու ծխատէր Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանին:

Յարակից լուրեր

  • Հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց զօրավարաց տօնին առիթով
    Հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ Սրբոց Վարդանանց զօրավարաց տօնին առիթով

    Այս տարի՝ Սրբոց Վարդանանց տօնի առիթով (փետրւարի 20-ին) Թեհրանի բոլոր եկեղեցիներում ի մասնաւորի Սարդարապատ քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցում, նախագահութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի մատուցւեց ս. եւ անմահ պատարագ։ Անւանակից եկեղեցում պատարագ մատուցեց արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը։

  • Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ
    Կենտրոնական ընտրական շտաբի առաջարկով եւ Թ. Հ. Թ.Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւնների մասին լուսաբանական բացատրութիւններ

    11-րդ շրջանի խորհրդարանական ընտրութիւններին ժողովրդի խուռներամ մասնակցութիւնը ապահովելու եւ ընտրութիւններին մասնակցելու անհրաժեշտութեան մասին ժողովրդին իրազեկելու նպատակով, երէկ, փետրւարի 16-ին, նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի եւ մասնակցութեամբ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի, կազմակերպւել էր լուսաբանական հանդիպում Թեհրանի հայոց դպրոցների տեսուչ-տեսչուհիների, փոխտեսուչ-փոխտեսչուհիների եւ ծնողական խորհուրդների անդամների հետ Զէյթուն քաղաքամասի «Շանթ» եւ «Մարիամեան» դպրոցի դահլիճում:

  • Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան
    Այցելութիւն՝ ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 15 փետրւարի 2020 թ.-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց, Սրբոց Վարդանանց եկեղեցու Եկեղեցական խորհրդի ատենապետուհիին եւ ատենադպրուհիին:

  • Դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ
    Դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ

    Իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրութիւնների քարոզարշաւի երրորդ օրւան, փետրւարի 15-ին Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր եւ պատգամաւորութեան թեկնածուներ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ Արա Շահվերդեանը քարոզարշաւի ժողովրդական հանդիպումների շարանում ներկայ եղան Սարդարապատ քաղաքամասի Հ. Մ. «Սարդարապատ» միութեան յարկի տակ: Ժողովրդական հանդիպմանը, միութեան վարչութեան նախագահ Մուշեղ Ծատուրեանը ողջունելով գործող պատգամաւորին եւ թեկնածուներին գնահատեց դոկտ. Խանլարեանի ութամեայ աշխատանքները:

  • «Նոյն գաղափարը, նոյն ոգին, նոյն ուղին»-ի թեկնածուն հանդիպել է «Սասուն»-ի աւագների հետ
    «Նոյն գաղափարը, նոյն ոգին, նոյն ուղին»-ի թեկնածուն հանդիպել է «Սասուն»-ի աւագների հետ

    Երէկ, Սասուն քաղաքամասի անւանի գործիչների ու միութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը գործող պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը ժողովրդին ուղղւած իր կոչի կապակցութեամբ ելոյթ ունեցաւ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։