Ամերիկեան «Modern Healthcare» ամսագիրը, որն իրեն համարում է «առողջապահական բիզնես լուրերի, հետազօտութիւնների եւ տւեալների ոլորտում առաջատար», ակտիւիստ եւ բարեգործ Մայք Սարեանին անւանել է 2017 թւականին առողջապահական արդիւնաբերութեան թոփ-25 գլխաւոր գործադիր տնօրէններից մէկը:
«alikonline.ir» - Ամերիկեան «Modern Healthcare» ամսագիրը, որն իրեն համարում է «առողջապահական բիզնես լուրերի, հետազօտութիւնների եւ տւեալների ոլորտում առաջատար», ակտիւիստ եւ բարեգործ Մայք Սարեանին անւանել է 2017 թւականին առողջապահական արդիւնաբերութեան թոփ-25 գլխաւոր գործադիր տնօրէններից մէկը: Այս մասին գրում է «Ասպարէզ»-ը:
Սարեանը 2012 թւականից «Prime Healthcare Services»-ում ղեկավար պաշտօն է զբաղեցնում: Համակարգում աշխատում է աւելի քան 43 հազար 500 մարդ, նրա ենթակայութեան տակ գործում է 44 հիւանդանոց: Սարեանն առողջապահական ոլորտում ունի աւելի քան 25 տարւայ ղեկավար փորձ:
Նա հայկական համայնքի ակտիւ անդամ է եւ բարձրաձայնել է համայնքին յուզող բազմաթիւ հարցեր, ինչպէս նաեւ գումարներ է նւիրաբերել հայկական դպրոցներին: Տարիներ շարունակ նա միլիոնաւոր դոլարների բժշկական սարքաւորումներ է նւիրաբերել Հայաստանի հիւանդանոցներին: