Print this page
15/10/2017 - 09:40

Բիլ Գէյթսը բարեգործութեան պատճառով կարող է կորցնել աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը

«Microsoft»-ի հիմնադիրներից մէկը եւ մոլորակի ամենահարուստ մարդը` Բիլ Գէյթսը,  բարեգործութեան պատճառով կանգնած է իր կարգավիճակը վերջնականապէս կորցնելու ռիսկի առաջ: «Bloomberg» գործակալութեան գնահատականով՝ «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսը մօտ ժամանակներս լիովին կարող է առաջ անցնել Գէյթսից: 

«alikonline.ir» - «Microsoft»-ի հիմնադիրներից մէկը եւ մոլորակի ամենահարուստ մարդը` Բիլ Գէյթսը,  բարեգործութեան պատճառով կանգնած է իր կարգավիճակը վերջնականապէս կորցնելու ռիսկի առաջ: «Bloomberg» գործակալութեան գնահատականով՝ «Amazon»-ի հիմնադիր Ջէֆ Բեզոսը մօտ ժամանակներս լիովին կարող է առաջ անցնել Գէյթսից: գրում է «panorama.am»-ը:

Դա  սկզբունքօրէն չէր կարող տեղի ունենալ, եթէ Գէյթսը չզբաղւէր բարեգործութեամբ։  Ներկայ պահին Գէյթսի կարողութիւնը գնահատւում է 87.5 մլրդ. դոլար, Բեզոսինը՝ 85.8 մլրդ. դոլար, բայց եթէ Գէյթսը ժամանակին չնւիրաբերէր «Microsoft»-ի բաժնեմասերի մօտ 700 միլիոնը եւ 2.9 մլրդ. դոլարի բարեգործութիւն չանէր,  նրա կարողութիւնը կը կազմեր 150 մլրդ. դոլար։

Ի դէպ, նմանատիպ պատկեր է Վորէն Բաֆֆէտի մօտ, որը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Եթէ նա «Berkshire Hathaway Inc.»-ի իր բաժնեմասերը բարեգործութեան չտար, նրա կարողութիւնը կը լինէր 135 մլրդ. դոլար, եւ նա Գէյթսից յետոյ կը լինէր երկրորդ տեղում։

Յարակից լուրեր