Հա

Հասարակական

04/10/2018 - 09:30

«Forbes». «ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողութիւնը մօտեցել է 3 տրլն. դոլարի»

ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողութիւնը, որոնք տեղ են գտել «Forbes» հանդէսի՝ հոկտեմբերի 3-ին հրապարակւած ցուցակում, 2018 թւականին հասել է ռեկորդային 2.9 տրլն. դոլարի, ինչը 7 տոկոսով բարձր է անցեալ տարւայ ցուցանիշից:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց կարողութիւնը, որոնք տեղ են գտել «Forbes» հանդէսի՝ հոկտեմբերի 3-ին հրապարակւած ցուցակում, 2018 թւականին հասել է ռեկորդային 2.9 տրլն. դոլարի, ինչը 7 տոկոսով բարձր է անցեալ տարւայ ցուցանիշից: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, հոկտեմբերի 3-ին հաղորդւում է հրատարակութեան կայքում:

ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին տեղն զբաղեցրել է «Amazon»-ի հիմնադիր եւ սեփականատէր Ջէֆ Բեզոսը՝ 160 մլրդ. դոլար կարողութեամբ: Այսպիսով, նա երկրորդ հորիզոնական է մղել «Microsoft»-ի հիմնադիրներից մէկին՝ Բիլ Գէյթսին, որն այս ցուցակը գլխաւորում էր 24 տարի անընդմէջ: Նրա կարողութիւնը «Forbes»-ը գնահատել է 97 մլրդ. դոլար: Վարկանշի երրորդ տեղում ներդրող Վորէն Բաֆէթն է՝ 88.3 մլրդ. դոլար կարողութեամբ: Ամենահարուստ ամերիկացիների ցուցակում չորրորդ տեղն զբաղեցրել է «Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 61 մլրդ. դոլար կարողութեամբ, հինգերորդ տեղում համակարգչային ծրագրերի թողարկմամբ զբաղւող «Oracle» ընկերութեան հիմնադիր Լարի Էլիսոնն է՝ 58.4 մլրդ. դոլար կարողութեամբ, վեցերորդ տեղում՝ «Alphabet» ընկերութեան գլխաւոր տնօրէն Լարի Փէյջը՝ 53.8 մլրդ. դոլար կարողութեամբ:

Եօթերորդ եւ ութերորդ դիրքերում Չառլզ եւ Դեւիդ Կոխ եղբայրներն են, որոնք զբաղեցնում են «Koch Industries» ընտանեկան ընկերութեան գլխաւոր տնօրէնի եւ գործադիր փոխնախագահի պաշտօնները: Նրանցից իւրաքանչիւրի կարողութիւնը գնահատւում է 53.5 մլրդ. դոլար: Իններորդ հորիզոնականը պատկանում է «Alphabet»-ի նախագահ Սերգէյ Բրինին (կարողութիւնը՝ 52.4 մլրդ. դոլար): Ամենահարուստ ամերիկացիների տասնեակը եզրափակում է Մայքլ Բլումբերգը՝ նրա անունը կրող գործարար նորութիւնների գործակալութեան հիմնադիրը (կարողութիւնը՝ 51.8 մլրդ. դոլար), հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։