Հա

Հասարակական

01/09/2013 - 11:00

ԼՂՀ-ի նախագահն այցելել է Շուշիի Երկրաբանական թանգարան

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցւող Երկրաբանական թանգարան եւ ծանօթացել այնտեղ տարւող աշխատանքներին: Նա կարեւոր է համարել նման հաստատութեան առկայութիւնը Արցախում՝ նշելով. «Արցախում առաջին անգամը լինելով՝ ստեղծւում է նմանատիպ թանգարան եւ այն կը դառնայ կարեւոր գիտա-կրթական ու զբօսաշրջութեան կենտրոն:

Լրատւական ցանց - Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը օգոստոսի 17-ին այցելել է Շուշի քաղաքում կառուցւող Երկրաբանական թանգարան եւ ծանօթացել այնտեղ տարւող աշխատանքներին:
Նա կարեւոր է համարել նման հաստատութեան առկայութիւնը Արցախում՝ նշելով. «Արցախում առաջին անգամը լինելով՝ ստեղծւում է նմանատիպ թանգարան եւ այն կը դառնայ կարեւոր գիտա-կրթական ու զբօսաշրջութեան կենտրոն:
Բ. Սահակեանը յստակ յանձնարարականներ է տւել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղութեամբ:
ԼՂՀ-ի նախագահը նոյն օրը այցելել է Շուշիի Կերպարւեստի Պպտական թանգարան եւ ներկայ գտնւել Հադրութի շրջանի Տող գիւղի դպրոցի հաշւետու համերգին: Կարեւոր համարելով այս ձեռնարկների կայացումը Շուշիում՝ նա նշել է, որ նման նախաձեռնութիւնները մեծապէս նպաստում են Շուշիի՝ Արցախի պատմա-մշակութային կենտրոնի երբեմնի փառքը վերականգնելու գործին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։