Հա

Հասարակական

09/05/2019 - 10:30

Հրդեհ՝ Թաւրիզի պատմական շուկայում

Երէկ՝ ուշ երեկոյեան, Ժամը 23:00-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Թաւրիզի պատմական շուկայում:

«alikonline.ir» - Երէկ՝ ուշ երեկոյեան, Ժամը 23:00-ի սահմաններում հրդեհ է բռնկւել Թաւրիզի պատմական շուկայում: Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Հրդեհը բռնկւել է պատմական շուկայի «Դօ դարի» հատւածում: Թաւրիզի հրշէջ ծառայութեան աշխատակիցների ջանքերով, յաջողւել է հրդեհը մեկուսացնել: Հրդեհը մարւել է ժամը 02:00-ի սահմաններում:

Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասւածքներ են ստացել 29 հոգի, որոնցից 19-ը՝ հրշէջ ծառայութեան աշխատակիցներ են: Ամբողջութեամբ կամ մասնակիօրէն այրւել է շուրջ 100 խանութ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։