Հա

Հասարակական

17/06/2019 - 08:20

Համացանցի օգտատէրերի թիւը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչութեան 51 տոկոսը

Համացանցի օգտատէրերի թիւը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչութեան 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացւած ժամանակն աճել է մինչեւ 6.3 ժամ: Մէկ քառորդ դարի ընթացքում համացանցում յայտնւել է 3.8 մլրդ. մարդ: Նրանց մեծամասնութիւնն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում:

«alikonline.ir» - Համացանցի օգտատէրերի թիւը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչութեան 51 տոկոսը, իսկ ցանցում անցկացւած ժամանակն աճել է մինչեւ 6.3 ժամ: Մէկ քառորդ դարի ընթացքում համացանցում յայտնւել է 3.8 մլրդ. մարդ: Նրանց մեծամասնութիւնն ապրում է Չինաստանում, Հնդկաստանում եւ ԱՄՆ-ում: Այդպիսի տւեալները նշւած են «Bond Capital» հիմնադրամի հիմնադիր Մերի Միքերի ամենամեայ վերլուծական ամփոփագրում: Տեղեկացնում է «News.am»-ը:

Մերի Միքերի տւեալերի համաձայն՝ 2018 թւականին ակտիւօրէն աշխատում եւ ժամանցն էր անցկացնում համացանցում 6 տոկոսով աւելի շատ մարդ, քան դրանից մէկ տարի առաջ. 2017 թւականին համացանցն ունէր 3.6 ակտիւ օգտատէր կամ բնակչութեան 49 տոկոսը: Սակայն այժմ աճի տեմպերը նւազում են, հաղորդում է «Ինւեստ-Ֆորսայտ»-ը:

Առաւել յաճախ համացանց մուտք գործելու սկզբնակէտը սմարթֆոնը կամ հեռուստատեսային սարքն է, որոնց միջոցով հասանելի է դառնում մեդիակոնտենտը, որն առաւել յաճախ ֆոտօն եւ վիդէօն է: Ամենաարագ աճող հարթակները «Instagram»-ն ու «YouTube»-ն են:

Ինչպէս նշում է փորձագէտը, շատերի մօտ ինտերնետից կախւածութիւնն այնքան ուժեղ է, որ նրանք վախենում են ձեռքից թողնել բջջային սարքը. չափահաս օգտատէրերի 26 տոկոսը պնդում է, որ գտնւում է համացանցում գրեթէ անդադար, եւ դա բացասաբար է անդրադառնում քնի որակի վրայ: Դա մարտահրաւէր է ամբողջ թւային աշխարհի եւ ընկերութիւնների համար, որոնք աշխատում են այդ շուկայում: Հանրութեան ճնշման ներքոյ «Apple»-ը, «Google»-ը, «Facebook»-ը եւ «YouTube»-ը հրաժարւել են ամէն գնով օգտատէրերին ներգրաւելու հայեցակարգից եւ թողարկել են յաւելւածներ կամ գործիքներ, որոնք օգնում են պայքարել տեխնոլոգիական կախւածութեան դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։