Հա

Հասարակական

18/06/2019 - 11:50

Խարկովում ադրբեջանցիները հայ տղային նետել են պատուհանից

Ուկրայինայի Խարկով քաղաքում 18-ամեայ հայ երիտասարդի հրել են եւ նետել պատուհանից:

«alikonline.ir» - Ուկրայինայի Խարկով քաղաքում 18-ամեայ հայ երիտասարդի հրել են եւ նետել պատուհանից: Այս մասին ըստ «Yerkir.am»-ի՝ յայտնում է «Kharkiv Times»-ը:

Դէպքի մանրամասները պատմել է նրա հայրը` Սերգօն:

Պարզւում է` Ֆիզկուլտուրային պետհամալսարանի ուսանող Արթուր Մարտիրոսեանի հարեւանը հանրակացարանում եղել է ազգութեամբ ադրբեջանցի:

Այդ չարաբաստիկ օրը նա Արթուրին պիկնիկի է հրաւիրել: Աւելի ուշ Արթուրը հասկացել է, որ ադրբեջանցիներն իր դէմ թակարդ են լարում՝ պայուսակի մէջ փորձելով թմրանիւթ գցել։

Երբ նրանք դուրս են եկել, հայ ուսանողը փակւել է սենեակում, եւ սկսել ադրբեջանցիների թողած իրերը պատուհանից նետել, սակայն ադրբեջանցիները վերադարձել են, կոտրելով դուռը եւ ծեծելով հայ ուսանողին, նրան պատուհանից նետել են։

Արթուր Մարտիրոսեանը հրաշքով ողջ է մնացել։ Պատուհանից ընկնելուց յետոյ նրան յաջողւել է փախչել ադրբեջանցիներից: Այժմ նա հիւանդանոցում է:

Արթուրի հայրը կարծում է, որ այդ կերպ նրանք ցանկացել են գումար շորթել, քանի որ Արթուրի ընտանիքը ապահովւած է, իսկ այդ մասին իր ընկերներին կարող էր պատմել տղայի հարեւան ադրբեջանցին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։