Հա

Հասարակական

23/06/2019 - 08:40

Մակրոնը պարգեւատրել է Էլթոն Ջոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը բրիտանացի փոփ երաժիշտ Էլթոն Ջոնին պարգեւատրել է Ֆրանսիայի Պատւոյ լեգէոնի շքանշանով։

«alikonline.ir» - Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը բրիտանացի փոփ երաժիշտ Էլթոն Ջոնին պարգեւատրել է Ֆրանսիայի Պատւոյ լեգէոնի շքանշանով։ Ըստ «Panorama.am»-ի՝ «Izvestia»-ն գրում է, որ պարգեւատրումն անցել է առանց լրատւամիջոցների ներկայութեան՝ Ելիսէյեան պալատում։

Երաժիշտը նշել է, որ վաղուց է զգացմունքներ տածում Ֆրանսիայի, նրա մշակոյթի, կեանքի եւ ժողովրդի նկատմամբ։

Մակրոնն էլ իր հերթին ասել է, որ Ջոնին Ֆրանսիայի բարձր պարգեւի է արժանացրել ոչ միայն իր աշխատանքի, այլ նաեւ բարեգործութեան համար: Երկրի ղեկավարը մասնաւորապէս նշել է, որ որ Էլթոն Ջոնի հիմնադրամն 1992-ից սկսած իր գործունէութեան ընթացքում հաւաքել է աւելի քան 450 մլն. եւրօ՝ ՁԻԱՀ-ի դէմ պայքարի համար։ Նա նաեւ ընդգծել է այնպիսի հիւանդութիւնների դէմ պայքարի միջոցառումները, ինչպիսիք են տուբերկուլեոզը եւ մալարիան։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։