Եւրոպայում օրէցօր օդի ռեկորդային ջերմաստիճաններ են արձանագրւում՝ անցնելով 43 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, ինչի հետեւանքով նոյնսիկ մարդկային կորուստներ են գրանցւել:
«alikonline.ir» - Եւրոպայում օրէցօր օդի ռեկորդային ջերմաստիճաններ են արձանագրւում՝ անցնելով 43 աստիճանն՝ ըստ Ցելսիուսի, ինչի հետեւանքով նոյնսիկ մարդկային կորուստներ են գրանցւել: Այս մասին ըստ «Tert.am»-ի՝ գրում է «Fox News»-ը:
Յիշեցնենք, որ նախօրէին Ֆրանսիայի հարաւային շրջանի քաղաքներից մէկում 45 աստիճան շոգ էր գրանցւել, որը ռեկորդային ցուցանիշ է երկրի ողջ պատմութեան ընթացքում: Ֆրանսիայում նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ 43 աստիճան, գրանցւել էր 2003 թւականին:
Փորձագէտները նշում են, որ տապը պայմանաւորւած է Աֆրիկայի հիւսիսից եկող տաք հոսանքներով: Իշխանութիւնները կոչ են անում դիմանալ եղանակային պայմաններին, քանի որ դրանք կարող են երկարատեւ լինել:
Ֆրանսիայի մի շարք շրջանների համար վտանգաւորութեան կարմիր աստիճան է յայտարարւել, մինչդեռ երկրի զգալի հատւածում՝ նարնջագոյն աստիճանը պահպանւում է:
Շոգ ալիքը տարածւել է նաեւ Գերմանիայում, Լեհաստանում եւ Չեխիայում, որտեղ յունիս ամսւայ համար ռեկորդային ջերմաստիճաններ են գրանցւել:
Իտալիայի առողջապահութեան նախարարութիւնը յայտնել է, որ 7 քաղաքում, այդ թւում՝ Ֆլորենցիայում, Հռոմում, Թուրինում, արդէն վտանգի բարձրագոյն աստիճան է յայտարարւել: Նախազգուշացում է տրւել նաեւ 16 այլ քաղաքներում:
Իսպանիան, իր հերթին, հրդեհների զոհ է դարձել. Կատալոնիայում հրշէջները պայքարում են խոշորագոյն անտառային հրդեհների դէմ: Իսպանիայի տարբեր շրջաններում նաեւ զոհեր են գրանցւել: