Բունդեսթագի մամլոյ ծառայութիւնը տւեալներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի ամսական եկամտի մասին:
«alikonline.ir» - Բունդեսթագի մամլոյ ծառայութիւնը տւեալներ է հրապարակել Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի ամսական եկամտի մասին:
Ըստ «Tert.am»-ի՝ ինչպէս ներկայացնում է «Gazeta.ru»-ն, մէկ ամսում քաղաքական գործիչն ստանում է 19.796,68 եւրօ, որից Մերկէլի պաշտօնական աշխատավարձը կազմում է 17.701,40 եւրօ:
Վերջնական եկամուտը ստացւում է յաւելեալ նպաստների հաշւարկման արդիւնքում: Պաշտօնական յաւելավճարները կազմում են 30,68 եւրօ, մարզային նպաստի գործակիցը եւ դատական ծառայութիւնների սպասարկման փոխհատուցումն առանձին-առանձին կազմում են 1000 եւրոյից քիչ աւելի:
Բացի այդ, Մերկէլը ստանում է ներկայացուցչական ծախսերի 50 տոկոսը, քանի որ հանդիսանում է Բունդեսթագի անդամ, ինչպէս նաեւ ծախսերի 25 տոկոսը՝ որպէս խորհրդարանի անդամ: