Հա

Հասարակական

25/08/2019 - 09:20

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց Ցեղասպանութեան մասին իսրայէլցի հեղինակների գիրքը

Թուրքական կայքերը շարունակում են ցաւագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց Ցեղասպանութիւնն ապացուցող գրքերի հրատարակութիւնները։

«alikonline.ir» - Թուրքական կայքերը շարունակում են ցաւագին ընդունել աշխարհի տարբեր երկրնում Հայոց Ցեղասպանութիւնն ապացուցող գրքերի հրատարակութիւնները։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը՝ վկայակոչելով Ahaber.com.tr-ին:

Իսրայէլցի պատմաբաններ Նեննի Մորիսի եւ Դրոր Զեւիի համահեղինակութեամբ 2019 թ. ապրիլի 24-ին լոյս է տեսել «30 տարւայ ցեղասպանութիւն. Թուրքիայի քրիստոնեայ փոքրամասնութիւնների ոչնչացումը (1894-1924 թթ.)» վերնագրով գիտահետազօտական գիրք, որին անդրադարձել է նաեւ թուրքական մամուլը։

Գրքի հրատարակմամբ զբաղւել է ամերիկեան Հարւարդ համալսարանի հրատարակչութիւնը։

Գրքում նշւում է, որ Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան իշխանութիւնների հրամանով կոտորւել են շուրջ 4 մլն. հայեր, հույներ եւ ասորիներ։

Իսրայէլցի հեղինակներն իրենց աշխատանքում օգտւել են այնպիսի հեղինակների աշխատութիւններից, ինչպիսիք են թուրք յայտնի պատմաբան Թաներ Աքչամը, հայ ցեղասպանագէտ Ռայմոնդ Գէորգանը, եկեղեցական, ազգային եւ հասարակական գործիչ Գրիգորիս Պալաքեանը եւ թուրք պատմաբան Ֆուաթ Դիւնդարը։

Թուրքական աղբիւրը զարմանքն է յայտնել, թէ ինչու իսրայէլցի հեղինակներն իրենց աշխատանքում շատ քիչ են օգտւել թուրքական աղբիւրներից։ (Խօսքը այն թուրք հեղինակների մասին է, ովքեր հերքում են ցեղասպանութեան փաստը)։

Իսկ գրքի հեղինակների խօսքով՝ բազմաթիւ թուրքական արխիւներ իրենց համար անհասանելի են եղել։ Մասնաւորապէս նրանք ցանկացել են օգտւել «Թուրքիայի գլխաւոր շտաբի ռազմական, պատմական եւ ռազմավարական հետազօտութիւնների արխիւից», սակայն վերջինս փակ է եղել հետազօտողների համար։

Գիրքը բաժանւած է երեք մասի. առաջին մասում ներառւած են մօտ 200 հազար քրիստոնեայ հայերի ջարդը՝ 1894-1896 թթ., երկրորդ մասում՝ աւելի մեծածաւալ տեղահանութիւններն ու կոտորածը, որը սկսւեց 1915 թ. եւ ճանաչւել է որպէս ցեղասպանութիւն, երրորդ մասում՝ մնացած քրիստոնեաների (հիմնականում յոյների) արտաքսումը 1919-22 թթ., որը թուրքերն անւանում են «Անկախութեան պատերազմի տարիներ»: Գրքում դիտարկւած է նաեւ մօտ 250 հազար ասորիների ճակատագիրը:

Պատմաբաններն եկել են եզրակացութեան, որ 1915-16 թթ. իրադարձութիւնները լաւ փաստագրւած են, 1.5 մլն. զոհերի ոճրագործութիւնը ցեղասպանութիւն անւանելը միանգամայն հիմնաւորւած է։ Մինչդեռ 30-ամեայ ժամանակահատւածի առաջին ու վերջին շրջանները, նրանց կարծիքով, առաւել մեծ ուսումնասիրութիւնների կարիք ունեն:

Յարակից լուրեր

  • «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւնները» գրքի քննարկումը
    «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւնները» գրքի քննարկումը

    Երէկ, նոյեմբերի 11-ի երեկոյեան, Թեհրանում «Սարայէ ղալամ» կոչւող կենտրոնում քննարկւեց «Իրանի պառլամենտում կրօնական փոքրամասնութիւններ» խորագրով գիրքը, որի հեղինակն է Իսլ. խորհրդարանի գրադարանի խորհրդարանական ուսումնասիրութիւնների խմբի քարտուղար Մանուչեհր Նազարին:

  • Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում
    Թրամփ-Էրդողան հանդիպմանն ընդառաջ. Ի՞նչ կը փոխւի տարածաշրջանում

    Նոյեմբերի 12-13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաւէրով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելելու է ԱՄՆ: Թրամփի հրաւէրի մասին յայտնի էր դարձել դեռեւս հոկտեմբերի սկզբին, սակայն Թուրքիայի կողմից հոկտեմբերի 9-ին սկսած «Խաղաղութեան ակունք» ռազմական գործողութեան մեկնարկից յետոյ այս այցը հարցականի տակ էր, քանզի երկուստեք իրարամերժ յայտարարութիւններ էին հնչում. մի կողմից Թրամփը կոչ էր անում Էրդողանին յիմար չլինել, այլապէս կը ոչնչացնի Թուրքիայի տնտեսութիւնը, միւս կողմից էլ նշում էր, որ Էրդողանն իր ընկերն է եւ ոչ մի խնդիր չկայ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ:

  • Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր
    Ակնարկ. Էրտողանի Ուաշինկթըն այցելութիւնը միակամ զօրաշարժի հրաւէր

    Միացեալ Նահանգներու նախագահ Տոնըլտ Թրամփ կը պատրաստուի չորեքշաբթի, 13 նոյեմբերին հիւրընկալելու Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Սա անուղղակի հրաւէր մըն է հայութեան` յաւելեալ զօրաշարժի ենթարկելու իր քաղաքական-քարոզչական կարողութիւնները, միացնելու Հայաստանի ու սփիւռքի ձեռքերը, Միացեալ Նահանգներու եւ աշխարհի աչքերուն դիմաց պարզելու համար Թուրքիոյ պետութեան անցեալի ու ներկայի ոճրային արարքները` Ցեղասպանութենէն մինչեւ ճակատագրակից ժողովուրդներու սպանդը, Կիպրոսն ու Սուրիա-Իրաքը, քիւրտերն ու եզիտիները:

  • Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր գիրքն այն մասին, թէ ինքն ինչպէս է «Ամերիկան փրկել Քլինթոնից»
    Դոնալդ Թրամփը ներկայացրել է նոր գիրքն այն մասին, թէ ինքն ինչպէս է «Ամերիկան փրկել Քլինթոնից»

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-եան միկրոբլոգում ներկայացրել է նոր գիրքը, որը պատմում է այն մասին, թէ ինքն ինչպէս է «Ամերիկան փրկել Հիլարի Քլինթոնից»:

  • Չաւուշօղլուն եւ Պոմպէոն քննարկել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը
    Չաւուշօղլուն եւ Պոմպէոն քննարկել են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը

    Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հեռախօսազրոյց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունւած բանաձեւերը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։