Հա

Հասարակական

06/10/2019 - 14:30

Իրանական «Նասիմէ բիդարի» ամսագրի անդրադարձը իրանահայութեան պատմութեանը (Թերթի հարցազրոյցը դոկտ. Կարէն Խանլարեանի հետ)

«Նասիմէ բիդարի» քաղաքական-հասարակական ամսագիրն իր վերջին համարով անդրադարձ է կատարել իրանահայ համայնքի ձեւաւորման պատմութեանը, ինչը, սակայն ամսագրի ձեւաւորմամբ իրողութիւնը ներկայացւել է փախստականների կամ Իրանում ապաստանած ժողովուրդների լոյսի ներքոյ:

«Բռնագաղթը չի իրականացւում ժողովուրդներ փրկելու համար»

 

«ԱԼԻՔ» - «Նասիմէ բիդարի» քաղաքական-հասարակական ամսագիրն իր վերջին համարով անդրադարձ է կատարել իրանահայ համայնքի ձեւաւորման պատմութեանը, ինչը, սակայն ամսագրի ձեւաւորմամբ իրողութիւնը ներկայացւել է փախստականների կամ Իրանում ապաստանած ժողովուրդների լոյսի ներքոյ:

Չնայած խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորի՝ դոկտ. Կարէն Խանլարեանի պատասխաններից զրոյցի ընթացքը գտնում է իր յստակ ուղղութիւնը, այնուամենայնիւ, յօդւածի նախաբանը կարելի է համարել արւած խոստովանութիւնն առ այն, որ «... նրանց (հայերի) մասին տեղեկանալու ծարաւն ու տածած յարգանքը զգալի է մեզ բոլորիս մօտ էլ, սակայն փաստ է նաեւ այն, որ իրանահայութեան մասին շատ քիչ բան գիտենք» ոչ պակաս, ոչ աւել կարող է խօսել կարեւոր մէկ իրողութեան մասին: Իրողութիւն, որն առաջինը խօսում է Իրանի հասարակութիւնում տեղի ունեցած սերնդափոխութեան մասին, ինչի հետ միասին կորում է իրանահայութեան մասին հասարակութեան մօտ եղած գիտակցութիւնն ու ձեւաւորւած գաղափարները:

Յօդւածի վերնագիրը՝ «Իրանում ապաստանած բոլոր ժողովուրդների ճակատագրերը» կարծես այնքան էլ անյարիր չի ընտրւած, իհարկէ պատմական գիտութիւնների թեկնածու պատգամաւորի լուսաբանութիւնների ներքոյ:

Դոկտ. Կարէն Խանլարեանն անդրադառնալով Իրանում հաստատւած հայերի պատմութեանը խօսել է իրականացւած թւով երեք մեծ բռնագաղթերի մասին, միաժամանակ յիշեցնելով, որ այդ բռնագաղթերը չեն իրականացւել հայերին փրկելու նպատակով: «Հայերի բռնագաղթը նրանց փրկելու համար չէր... բռնագաթղերը կատարւել են մէկ սելջուկների արշաւանքից փրկւելու, մէկ էլ Իրանում արհեստը զարգացնելու եւ տեղական իմաստով տնտեսութեանը զարկ տալու նպատակներով...»,- անդրադառնալով փաստերին ընդգծել է պատգամաւորը:

Հայկական եկեղեցիները, Հայոց Ցեղասպանութիւնը եւ դրա հետեւանքները, Իրանում առաջին տպագրութեան մեքենայի ի յայտ գալը, հայկական ինքնութեան պահպանման փաստը, եկեղեցիները, մարզամշակութային համալիրների հիմնադրումը եւ... նոյնպէս յայտնւել են հարցազրոյցի լուսաբանութիւնների կենտրոնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։