Հա

Հասարակական

20/10/2019 - 09:50

«Ես ուրախ եմ մրցանակ ստանալ հայերի՝ ցեղասպանութիւնը վերապրածների թոռների ձեռքից». Միրզա Դինային

«Աւրորա» մրցանակի մէջ ամենակարեւորը ցեղասպանութեան ճանաչումն է։ Այս մասին Երեւանում տւած մամուլի ասուլիսում յայտարարեց 2019թ․ «Աւրորա» մրցանակաբաշխութեան յաղթող Միրզա Դինային:

«alikonline.ir» - «Աւրորա» մրցանակի մէջ ամենակարեւորը ցեղասպանութեան ճանաչումն է։ Այս մասին Երեւանում տւած մամուլի ասուլիսում յայտարարեց 2019թ․ «Աւրորա» մրցանակաբաշխութեան յաղթող Միրզա Դինային. յայտնում է News.am-ը:

Դինային, ով Luftbrücke Irak կազմակերպութեան հիմնադիրն ու տնօրէնն է, ընդգծեց, որ սա առաջին անգամ է, երբ եզդիների ցեղասպանութիւնը ճանաչւում է, եւ ինքն, իրօք, երջանիկ է, որ դա արւել է հայերի կողմից՝ նրանց թոռների կողմից, ովքեր վերապրել են ցեղասպանութիւնը։

«Ես կուզէի շնորհակալութիւն յայտնել սուրբ Արարատի հողին, սուրբ Գառնիի տաճարի հողին, համակեցութեան եւ խաղաղութեան երկրին»,- ասաց նա։

Նրա խօսքերով, այս մրցանակը շնորհելու օգնութեամբ հայերը դարձել են մեծագոյն ազգ, քանի որ համերաշխութիւն են յայտնում ցեղասպանութեան զոհերին։

Խօսելով իր մարդասիրական ջանքերի մասին՝ Միրզա Դինային նշեց, որ դառնալով մարդասէր ընտանիքի անդամ, հնարաւոր չէ կանգ առնել եւ դադարել դրանով զբաղւել։ «Այս հարթակը կարող է լինել ամենակարեւոր հարթակներից մէկը՝ խաղաղութեան եւ մարդկութեան հաստատման համար, եւ ես հպարտ եմ, որ ձեր ընտանիքի անդամն եմ հանդիսանում»,- յաւելեց նա։

Դինային նշեց երեք կազմակերպութիւններ, որոնց ինքը աջակցութիւն կը ցուցաբերի մրցանակը ստանալուց հետո։ Դրանք են՝ Air Bridge Iraq-ը, SEED Foundation-ը եւ Shai Fund-ը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։