Հա

Հասարակական

20/10/2019 - 08:50

Կովկասի զարդ. Irish Examiner-ը` Հայաստանի զբօսաշրջային գրաւչութեան մասին

Ryanair իռլանդական աւիաընկերութեան Հայաստանի աւիաշուկայ մուտք գործելու կապակցութեամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբօսաշրջային գրաւչութիւնը: Պարբերականը Հայաստանը բնութագրել է որպէս «Կովկասի զարդ»:

«alikonline.ir» - Ryanair իռլանդական աւիաընկերութեան Հայաստանի աւիաշուկայ մուտք գործելու կապակցութեամբ իռլանդական Irish Examiner պարբերականը ներկայացրել է Հայաստանի զբօսաշրջային գրաւչութիւնը: Պարբերականը Հայաստանը բնութագրել է որպէս «Կովկասի զարդ»:

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ` յիշեցնելով, որ Հայաստանն առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնէութիւնը` պարբերականը նշել է, որ մեր երկրում կան բազմաթիւ հիասքանչ վանքեր եւ եկեղեցիներ: Այն առանձնացրել է Գեղարդն ու Նորավանքը:

Պարբերականն անդրադարձել է Սեւանայ լճին եւ այլ ազգային պարկերի:

Հայաստան գալու դէպքում պարբերականն առաջարկել է նաեւ այցելել Տաթեւի վանական համալիր եւ օգտւել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց:

Խօսելով Երեւանի մասին` Irish Examiner-ը նշել է, որ քաղաքի ճարտարապետութիւնը տպաւորիչ է: «Աշխոյժ, պատմական մայրաքաղաք, որը հպարտօրէն կրում է եւրասիական ժառանգութիւնը: Հայաստանի մայրաքաղաքը հարուստ է այնպիսի ճարտարապետութեամբ, որն արժանի է տեղ գտնել զբօսաշրջային ուղեցոյցներում»,- ընդգծւած է պարբերականում:

Irish Examiner-ը շեշտել է, որ Երեւանը հարուստ է բազմաթիւ ռեստորաններով ու սրճարաններով, որտեղ կարելի է հրաշալի ժամանակ անցկացնել:

Յարակից լուրեր

  • Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը
    Հայաստանը կորցնում է իր գրաւչութիւնը. ՄԱԿ-ի ահազանգը

    ՄԱԿ-ը Հայաստանի ներդրումների միջավայրի վերաբերեալ հրապարակել է զեկոյց՝ արձանագրելով բաւական հակասական պատկեր: Չնայած ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD/ՄԱԿԱԶՀ) կողմից  հրապարակւած զեկոյցը դժւար է միանշանակօրէն նեգատիւ գնահատել, սակայն դրանում տեղ գտած մի շարք կարեւոր շեշտադրումներ ստիպում են խորապէս վերագնահատել իշխանութիւնների կողմից պարբերաբար արւող ամպագոռգոռ յայտարարութիւնները՝ կապւած տնտեսական յեղափոխութեան անխուսափելիութեան հետ:

  • Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը
    Ակնարկ. 21-րդ դարու կայկական կրթակարգ. Բովանդակային քննարկումի անհրաժեշտութիւնը

    Հայաստանի մէջ «Հայոց լեզու», «Հայ գրականութիւն», «Հայոց պատմութիւն» դասանիւթերը բարձրագոյն ուսման հաստատութիւններու մէջ ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնութիւնը տեղի տուած է  թէժ եւ լարուած իրավիճակներու: Դասադուլներ, նստացոյցեր, բանավէճեր, բողոքի գործողութիւններ` հասնելու համար նախարարի հրաժարականի պահանջ` խնդիրը կրթականէն մղուած է  հասարակական-քաղաքական հարթութիւն եւ ստացած սուր հնչեղութիւն:

  • «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան
    «Մի՞թէ Փաշինեանն է այն «փայլատակող միտքը», որը վերջապէս գտել է խաղաղ կարգաւորման բանաձեւը». Արտակ Զաքարեան

    Տարիներ շարունակ հայատեացութիւնը Ադրբեջանում դարձել է պետական քաղաքականութեան հիմնարար եւ բաղկացուցիչ մաս. այն խորապէս արմատաւորւել է դպրոցական դասագրքերում եւ թունաւորում է այդ երկրի երիտասարդ սերնդի մտածողութիւնը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախկին փոխնախարար Արտակ Զաքարեանը:

  • «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը
    «Մել»-ի հակաբարոյական, հակազգային եւ հակապետական շարժապատկերը

    Սեռափոխւած ծանրամարտիկ Մելինէ Դալուզեանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բաւականին գրւեց եւ խօսւեց: «Մելը» 2019 թւականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացւած 65 յայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թւում է: Պետութիւնը (ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը) ֆիլմի ֆինանսաւորման համար յատկացրել է 20 միլիոն դրամ:

  • Տիեզերական զբօսաշրջութիւնը՝ ապագայի իրողութիւն
    Տիեզերական զբօսաշրջութիւնը՝ ապագայի իրողութիւն

    Սեպտեմբերին NASA-ի աստղագնացները երեք օր անցկացրել են փչովի մոդուլի լիաչափ նախատիպի մէջ, որտեղ Մարս թռչող մարդիկ են ապրելու։ Հեղինակը՝ Bigelow Aerospace-ը, պատրաստւում է տիեզերք ուղարկել ոչ միայն աստղագնացների, այլեւ զբօսաշրջիկների։ Եւ ո՛չ մի հոգու։ Որոշ ընկերութիւններ արդէն ուղեծրային հիւրանոցների պատւէրներ են ընդունում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։