Հա

Հասարակական

20/10/2019 - 09:00

«Հայկական լաւաշն աշխարհի 50 լաւագոյն հացատեսակների շարքում». CNN

Հայկական լաւաշը յայտնւել է աշխարհի 50 լաւագոյն հացատեսակների ցանկում, համապատասխան յօդւածը լոյս է տեսել ամերիկիան հեղինակաւոր CNN պարբերականում:

«alikonline.ir» - Հայկական լաւաշը յայտնւել է աշխարհի 50 լաւագոյն հացատեսակների ցանկում, համապատասխան յօդւածը լոյս է տեսել ամերիկիան հեղինակաւոր CNN պարբերականում: Գրում է Panorama.am-ը:

Նկատենք, որ յօդւածում ներկայացւած են աշխարհի 50 լաւագոյն հացի սորտերը: Այս ցուցակի մէջ երկրորդ տեղը գրաւեց հայկական լաւաշը:

«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ՝ ձեռքին հաց, մօտենում է ձեզ, մի զարմացէք: Նորապսակների զարդն է լաւաշն այստեղ: Այն խորհրդանշում է կեանքի առատութիւնն ու բարգաւաճումը: Միգուցէ դա է պատճառը, որ լաւաշի պատրաստելու գործընթացը պահանջում է նաեւ հարազատների մասնակցութիւն»,- նշւում է յօդւածում։

Հեղինակը նաեւ պատմում է, որ այս աւանդական հացը թխելիս մի խումբ կանայք հաւաքւում են, պատրաստում խմորը, մանրակրկիտ տեղաւորում այն համապատասխան բարձի վրայ, ամրացնում եւ ուժեղ հարւածում նախապէս վառած թոնրի պատին, որտեղ բարձր ջերմաստիճանի տակ թխւում է լաւաշը:

Յօդւածում յիշեցնում են, որ հացը այնպիսի կարեւոր դեր է խաղում Հայաստանի մշակոյթի մէջ, որ այն ընդգրկւել է ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ նիւթական ժառանգութեան ցանկում:

Ըստ CNN-ի՝ 50 լաւագոյն հացի տեսակների ցանկում ներառւած են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Աֆղանստանը, Բրազիլիան, Եգիպտոսը, Աւստրալիան, Բանգլադեշը, Կանադան, Չիլին, Չինաստանը, Եթովպիան ե այլն:

Յարակից լուրեր

  • Լաւաշի համար աշխարհը ծնկաչոք շնորհակալութիւն պէտք է յայտնի մեզ, որ ստեղծել ենք այն
    Լաւաշի համար աշխարհը ծնկաչոք շնորհակալութիւն պէտք է յայտնի մեզ, որ ստեղծել ենք այն

    Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող՝ ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի միջկառավարական կոմիտէի 9-րդ նիստում որոշում է կայացւել ԻՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկութեան ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացւած «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» յայտը:

  • Լաւաշի յայտի՝ ԻՒՆԵՍԿՕ-ում ընդունմանը նպաստել է նաեւ Ադրբեջանի հակափաստարկների անհեթեթութիւնը
    Լաւաշի յայտի՝ ԻՒՆԵՍԿՕ-ում ընդունմանը նպաստել է նաեւ Ադրբեջանի հակափաստարկների անհեթեթութիւնը

    ԻՒՆԵՍԿՕ-ի «Ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին» կոնւենցիայի միջկառավարական կոմիտէի 9-րդ նիստում որոշում է կայացւել ԻՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկութեան ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացւած «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» յայտը:

  • Լաւաշը ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում
    Լաւաշը ներառւել է ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում

    Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան մասին կոնւենցիայի միջկառավարական կոմիտէի 9-րդ նիստին՝ նոյ. 26-ին որոշում է կայացւել ԻՒՆԵՍԿՕ-ի մարդկութեան ոչ-նիւթական մշակութային ժառանգութեան ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացւած «Լաւաշ. աւանդական հացի պատրաստումը, նշանակութիւնը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» յայտը:

  • Իրանցի պաշտօնեայ.- «Լաւաշը հայկական բառ է, Հայաստանն էլ՝ լաւաշի հայրենիքը»
    Իրանցի պաշտօնեայ.- «Լաւաշը հայկական բառ է, Հայաստանն էլ՝ լաւաշի հայրենիքը»

    «Իրանը եւս կարող է լաւաշը գրանցել ԻՒՆԵՍԿՕ-ի ոչ-նիւթական մշակութային արժէքների ցանկում». այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատւական գործակալութեան հետ հարցազրոյցում նշել է Իրանի Մշակոյթի, զբօսաշրջութեան եւ ձեռքի աշխատանքների կազմակերպութեան մշակութային արժէքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին:

  • Հայկական լաւաշը կը ներկայացւի Ալթայի երկրամասի «Հացի տօն» փառատօնում
    Հայկական լաւաշը կը ներկայացւի Ալթայի երկրամասի «Հացի տօն» փառատօնում

    Հայկական լաւաշը կը ներկայացւի Ալթայի երկրամասում կայացող հայրենական արտադրութեան մեծագոյն ցուցահանդէս-տօնավաճառին: Ռուսական «Կազախ զեռնօ» լրատւական գործակալութեան համաձայն, հայկական խոհանոցից բացի, «Հացի տօն» փառատօնում կը ներկայացւեն նաեւ՝ ղազախական, լիտւական, թուրքական, թաթարական, ուզբեկական խոհանոցները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։