Հա

Հասարակական

22/10/2019 - 09:50

Կլիմայի փոփոխութեան սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը

Կլիմայի փոփոխութեան սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսութեան հարցերով համաշխարհային գագաթաժողովում յայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր Խուան Մանուէլ Սանտոսը:

«alikonline.ir» - Կլիմայի փոփոխութեան սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը։ Այս մասին Դուբայում Կանաչ տնտեսութեան հարցերով համաշխարհային գագաթաժողովում յայտարարել է Կոլումբիայի նախկին նախագահ եւ խաղաղութեան Նոբէլեան մրցանակի դափնեկիր Խուան Մանուէլ Սանտոսը: Ըստ News.am-ի՝ յայտնում է AFP-ը։

«Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ աշխարհը բախւեց միջուկային պատերազմի սպառնալիքին։ Այս սպառնալիքը մնում է, սակայն մենք աւելի վատ բան ունենք։ Դա կլիմայի փոփոխութիւնն է։ Եթէ մենք չգործենք, մենք կը զոհւենք։ Մենք պէտք է գործենք յանուն գոյատեւման»,- յայտարարել է նա։

Երկօրեայ համաժողովի ժամանակ փորձագէտները մինչինդուստրալ մակարդակից միջին գլոբալ ջերմաստիճանի աւելի քան 2օ C-ով բարձրանալը կանխելու Փարիզեան համաձայնագրի իրականացմանն ուղղւած առաւել ագրեսիւ քաղաքականութեան կոչ են արել։

Նրանք նաեւ արտանետումների կրճատման առաւել ակտիւ գործողութիւնների, էներգիայի նոր աղբիւրներին անցումն արագացնելու եւ ածխածնի արտանետումների համար հարկերի սահմանման կոչ են արել։

«Որոշ երկրներ մինչ այժմ համարում են, որ կանաչ տնտեսութեանն անցումը շքեղութիւն է։ Իրականում դա դարձել է գոյութեան հարց՝ լինել թէ չլինել»,- ասել է Կանաչ էներգիայի համաշխարհային խորհրդի նախագահ Մուհամմեդ Կաֆաֆին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։