Հա

Հասարակական

23/10/2019 - 08:50

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է հայկական արմատներով կոնգրեսականի կոչ-նամակը

Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Յարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ H.Res.296 բանաձեւին:

«alikonline.ir» - Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է կոնգրեսական Աննա Գ. Էշուի՝ «Յարգելի գործընկեր» նամակը, որը կոչ է անում աջակցել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման վերաբերեալ H.Res.296 բանաձեւին: «Արմէնպրես»-ին այս մասին տեղեկացրին համագումարից:

«Իմ ընտանիքի անդամները եղել են այդ մարդասպանների մէջ: Իմ մայրը իմ տատի հետ փախել է Հայաստանից, իսկ հայրս՝ ասորի քրիստոնեայ, քշւել է Մերձաւոր Արեւելքից: Երկուսն էլ ողջ կեանքի ընթացքում կրել են Օսմանեան թուրքերի վայրագրութիւնները: Կոնգրեսի որպէս միակ հայկական-ասորական արմատներով անդամ, ես կոչ եմ անում ձեզ՝ յարգել այն անթիւ անհատներին եւ միանալ ձեր 112 կոլեգաներին` օժանդակելու բանաձեւին, որը պաշտօնապէս ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը»,- նշում է Էշուն:

Էշուն կոնգրեսի միակ հայ-ասորի անդամն է: Կոնգրեսում իր ողջ գործունէութեան ընթացքում նա մշտապէս աջակից է եղել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը եւ ամբողջ աշխարհում կրօնի ազատութեանը:

Նա շնորհակալութիւն է յայտնել ամերիկահայ համայնքի եւ Ամերիկայի հայկական համագումարին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նպատակով ակտիւ աջակցութեան համար: Համագումարի՝ Կոնգրեսի հետ յարաբերութիւնների գծով տնօրէն Մարիամ Խալոյեանը նշել է, որ համագումարը ողջունում է կոնգրեսականի ջանքերը եւ կը շարունակի առաջ մղել օրէնսդրութեան ընդունումը:

Աւելի վաղ՝ ապրիլին կոնգրեսականներ Ադամ Շիֆը եւ Գուս Բիլիրակիսին Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ նոր բանաձեւ ներկայացնելու նախաձեռնութեամբ էին հանդէս եկել: Նախագիծը միտւած է Հայոց Ցեղասպանութեան հերքումը մերժելուն, ԱՄՆ կառավարութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանն ու յիշատակմանը, Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկւածութեան բարձրացման կարեւորութեանը նմանատիպ յանցագործութունները հետագայում կանխելու առումով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։